Home -- Armenian -- Perform a PLAY -- 109 (Who is the thief)
109. Ո՞վ է գողը
Գևորգյանների ընտանիքը ճաշում էր։ Լիզան և Ֆելիքսը դպրոցից նոր էին տուն վերադարձել. նրանք շատ բան ունեին պատմելու, սակայն նրանց մայրիկը այդ օրը շատ լուրջ էր։ Հանկարծ նա շատ անհարմար հարց տվեց.
Մայրիկ. - Տարօրինա՛կ է, երեկ առավոտյան ես իմ դրամապանակի մեջ տասը հազարից ավելի գումար ունեի, իսկ այսօր, երբ ուզում էի առևտրի համար վճարել, չկարողացա, քանի որ ամբողջ գումարն անհետացել էր։ Ձեզնից ինչ-որ մե՞կն է վերցրել, Ֆելի՛քս, Լիզա՛։
Ֆելիքս. - Բայց մա՛մ, մենք գողեր չե՛նք։
Լիզա. - Իհարկե մենք չե՛նք վերցրել քո գումարը։
Մայրիկ. - Տարօրինա՛կ է, իսկ ո՞ւր է անհետացել իմ գումարը։
Երբ մաքրեցին սեղանը, Ֆելիքսը և Լիզան գնացին իրենց տնային առաջադրանքներն անելու, բայց Լիզան չէր կենտրոնանում։ Նա իրեն վատ էր զգում, քանի որ ինքն էր մայրիկի դրամապանակից գումար վերցնողը։
Լիզա. - Երանի՜ այդ գումարը գողացած չլինեի։ Բայց մայրիկն ինչո՞ւ ինձ գումար չտվեց նոր ականջօղերի համար։ Իրականում, ես այնքան էլ չեմ գողացել, ես պարտքով եմ վերցրել։ Մի օր ես նրան կվերադարձնեմ գումարը։
Սական այս մտքերը չէին հանգստացնում նրան։
Վերջերս Բարի լուրի խմբակում նրանք լսել էին գողանալու մասին։ Աստվածաշունչն ասում է, որ գողանալը մեղք է։ Եվ մեղքը պատի պես է։ այն բաժանում է։ Լիզան դա շատ լավ էր հասկանում։ Երբ վերցրեց գումարը, մի պատ առաջացավ իր և մայրիկի միջև, և այդ պատը նաև իր և Հիսուսի միջև կանգնեց։
Լիզան այլևս ոչ մի պատճառաբանություն չէր կարողանում գտնել։ Ճաշի ժամանակ նրա ասած սուտն ամեն բան ավելի բարդացրեց։ Ամբողջ օրվա ընթացքում նրա սրտի մեջ ուրախություն չկար, նույնիսկ այն ականջօղները, որոնք թաքցրել էր ներքնակի տակ, իրեն չէին ուրախացնում։
Այդ գիշեր, երբ գնաց քնելու, սկսեց լաց լինել։
Մայրիկ. - Լիզա՛, ի՞նչ է պատահել։
Լիզա. - Ես եմ գողացել քո գումարը, և հիմա դու հաստատ ինձ այլևս չես սիրում։
Մայրիկ. - Քո արածը լավ բան չէ, բայց լավն այն է, որ համարձակություն գտար՝ ինձ ասելու։ Ես ներում եմ քեզ։ Դու կարող ես այդ գումարը քո խնայողություններից ինձ վերադարձնել։ Կուզե՞ս Հիսուսից էլ խնդրել, որ ների քեզ։
Լիզա. - Այո՛, Տե՛ր Հիսուս, ներողություն եմ խնդրում գումարը գողանալու համար։ Խնդրում եմ, որ ներես ինձ։ Շնորհակալությո՛ւն, որ սիրում ես ինձ։
Կարծես Լիզայի ուսերից հսկայական բեռ ընկներ։ Նա կրկին ուրախ էր։ Եվ ամենալավն այն է, որ մայրիկն ու Հիսուսը դեռ սիրում էին իրեն։
Հերոսներ՝ հեղինակ, մայրիկ, Լիզա, Ֆելիքս։
© Copyright: CEF Germany