Home -- Armenian -- Perform a PLAY -- 074 (Beating the innocent 2)
74. Հարվածում են անմեղին 2
Նոր ուսուցիչը տարբերվում էր։ Նույնիսկ Ջիմը՝ մշտապես ծաղրողը, ապշած էր նրա օգտագործած եղանակներից։ Ուսուցիչն աղոթեց, և եկավ երկրորդ ցնցումը։
Ուսուցիչ. - Եթե ուզում ենք միմյանց հետ լավ հարաբերություններ ունենալ, պետք է դպրոցական նոր կանոններ ունենանք։ Ես ուզում եմ, որ դո՛ւք առաջարկեք։
Սրանից Ջիմի շունչը կտրվեց։ Այսպիսի վատ բան երբեք նրա հետ չէր պատահել։
Աշակերտուհի. - Իրարից չարտագրե՛լ։
Ուսուցիչ. - Շա՛տ լավ է։ Սակայն օրենքներն արժեք ունեն միայն այն ժամանակ, երբ դրանք չպահելու համար լինեն պատիժներ։
Ջիմ. - Երեք հարված արտագրողին։
Այն ժամանակ աշակերտներին փայտե ձողով էին պատժում։
Ուսուցիչը բոլոր կանոնները գրեց գրատախտակին։ Մի քանի շաբաթ ամեն բան լավ էր։ Բայց մի առավոտ ուսուցիչը մտավ դասարան. Նա շատ տխուր էր։
Ուսուցիչ. - Ձեր գրքերը փակվա՛ծ թողեք։ Ես վատ լուր ունեմ։ Ինչ-որ մեկը խախտել է մեր կանոնը և գողացել է Ջիմի բրդուճը։ Մեղավորը խոստովանելո՞ւ է։
Բոլորը պահել էին իրենց շունչը։ Փոքրամարմին Թոմը, ով նստում էր առաջին նստարանին, կմկմաց.
Թոմ. - Ե՛ս… ես եմ արել, ես…, ես շատ սոված էի և վերցրի այն, ներեք ինձ։
Թոմի ծնողները շատ աղքատ էին և հաճախ ուտելիք չէին ունենում։ Բայց ուսուցիչը պետք է խիստ լիներ։
Ուսուցիչ. - Դուք կանոններ եք դրել: մեղավորը պե՛տք է պատժվի, եթե ո՛չ, այլևս ոչ ոք չի հնազանդվի դրանց։ Թո՛մ, առա՛ջ արի։ Տասը հարված գողության համար։
Ուսուցիչը վերցրեց փայտը։
Ջիմ. - Սպասե՛ք, դա իմ բրդուճն էր։ Ես ներում եմ նրան։
Ուսուցիչ. - Ջի՛մ, սա քո կողմից բարի արարք է, բայց գողը պետք է պատժվի։
Ջիմ. - Ուրեմն ի՛նձ հարվածեք նրա փոխարեն, մի՛ հարվածեք Թոմին։
Ուսուցիչ. - Լա՛վ, այդպես կանենք, կանոնն ասում է տասը հարված, բայց չի ասում, թե ով է հարված ստացողը։
Դասարանն ականտես եղավ, թե ինչպես անմեղ մարդը իր վրա վերցրեց պատիժը, չնայած գողացողը պետք է կրեր այն։
Սա Թոմի և Ջիմի ընկերության սկիզբն էր։
Բոլորն ուշադրությամբ լսում էին ուսուցչին, երբ պատմում էր Հիսուսի մասին, Ով Իր վրա վերցրեց պատիժը աշխարհի բոլոր մարդկանց փոխարեն։
Ուսուցիչ. - Ավագ ուրբաթը մեզ հիշեցնում է, որ Հիսուսը անմեղ էր և մեր փոխարեն պատժվեց։ Մենք բոլորս խախտել ենք Աստծո կանոնները։ Դրա համար Հիսուսն Իր կամքով համաձայնեց, որ պատժվի։ Նա Իր վրա վերցրեց մահվան պատիժը, երբ մահացավ խաչի վրա։ Ով հավատում է Նրան, ազատ է և ունի հավիտենական կյանք։ Զատիկն ապացույցն է, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից և ողջ է։
Հերոսներ` հեղինակ, ուսուցիչ, աշակերտուհի, Ջիմ, Թոմ։
© Copyright: CEF Germany