STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 075 (Special binoculars)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

75. Յուրահատուկ հեռադիտակը


Գիտե՞ս, թե ով է մարգարեն։

Աղջիկ. - Աստված նրան ասում է Իր ծրագրերի մասին։

Տղա. - Նա կարող է նախապես իմանալ ապագան։

Կարող ենք ասել, որ մարգարեն նա է, ով յուրահատուկ հեռադիտակ է ստացել Աստծուց։ Հեռադիտակ, որով կարող է տեսնել ապագան, որն ուրիշ ոչ ոք չի կարող։

Զաքարիան նույնպես տեսավ ապագան և գրի առավ այն, ինչ Աստված իրեն ցույց տվեց։ Կարդա՛ աստվածաշնչյան հատվածը։

Աղջիկ. - «Ուրախացի՛ր Երուսաղեմ, ահա քո Թագավորը գալիս է, Նա արդար ու փրկաբեր է, հեզ և էշի վրա հեծած»։

Աստված ինչ որ նախօրոք ասել էր, կատարվեց։ Հինգ հարյուր տարի անց կատարվեց այն, ինչ Զաքարիան մարգարեացել էր։

Հիսուսը Երուսաղեմի ճանապարհին էր։ Նա գնաց փոքրիկ մի քաղաք։ Նա իր երկու աշակերտներին Իրենից առաջ ուղարկեց։

Հիսուս. - Գնացե՛ք ձեր դիմացի գյուղը և անմիջապես այնտեղ կապած մի էշ կգտնեք, արձակե՛ք ու բերե՛ք Ինձ մոտ։

Աշակերտ. - Կարո՞ղ ենք հենց այնպես վերցնել։

Հիսուս. - Եթե մեկը ձեզ որևէ բան ասի, ասե՛ք, որ Տիրոջը պետք է։

Աշակերտ. - Դե՛, եթե ասում ես։ (Ոտնաձայներ խճապատ ճանապարհին)։

Երկու տղամարդիկ գնացին գյուղ, և եղավ այնպես, ինչպես Հիսուսն էր ասել։ Նրանք գտան էշին և արձակեցին։

Էշի տեր. - Հե՜յ, ի՞նչ եք անում։ Սա ի՛մ էշն է։

Աշակերտ. - Տիրոջը պե՛տք է և ուղարկել է մեզ, որ վերցնենք։

Էշի տեր. - Ձեր Տե՞րը, լա՛վ ուրեմն, շա՛տ լավ, ամեն բան կարգի՛ն է, տարե՛ք։ (Ոտնաձայներ խճապատ ճանապարհին)։

Աշակետները էշը տարան Հիսուսի մոտ, վրան գցեցին իրենց հանդերձները և Հիսուսին նստեցրին վրան։ Ուրիշներն իրենց հանդերձները՝ որպես գորգ, փռում էին ճանապարհին, ոմանք էլ արմավենու ճյուղերով ողջունում էին Նրան։ Նրանք մեծ ուրախությամբ դիմավորեցին Հիսուսին։

Մարդիկ. - Ուրախացի՛ր, Երուսաղե՛մ, քո Թագավորն է գալիս։

Մարդիկ. - Օվսա՜ննա, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։

Մարդիկ. - Օվսա՜ննա, օգնի՛ր մեզ, Դո՛ւ ես մեր Թագավորը։

Նրանք ուզում էին մի Թագավոր, ով իրենց հաց կտար և կազատեր Հռոմեական տիրապետությունից, բայց Հիսուսը դրա համար չէր եկել։

Մեկ շաբաթ անց նրանք հիասթափված աղաղակեցին։

Մարդիկ. - Մենք Նրան չե՛նք ուզում, տարե՛ք Նրան, խաչե՛ք Նրան։

Նրանք չհասկացան, որ Հիսուսն ուզում է իրենց տալ ավելին, քան հացն է։ Այդ Թագավորն ուզում էր կառավարել նրանց կյանքը։

Ես ուրա՛խ եմ, որ Նա մեր կյանքում նույնպես ուզում է դա անել։


Հերոսներ՝ հեղինակ, տղա, աղջիկ, Հիսուս, աշակերտ, էշի տեր, մարդիկ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 10, 2020, at 08:22 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)