STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 020 (On the run 5)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

20. Փախուստի ընթացքը 5


Ձիերը դեպի արքայի դղյակ տանող ճանապարհին էին։ Տեղատարափ անձրև էր։ Սայլը հազիվ կանգ առավ, երբ Աքաաբ թագավորը դուրս ցատկեց և դեպի պալատ շտապեց։

Աքաաբ. - Հեզաբե՜լ, Հեզաբե՜լ, չես պատկերացնի, թե ինչ է պատահել այսօր։ Երկնքից կրակ իջավ։ Բոլորը տեսան, որ Եղիայի Աստվածն է ճշմարիտ Աստվածը։ Բահաղը չօգնեց, և բոլոր նրան երկրպագողները մեռած են։

Թագուհին լսեց յուրաքանչյուր բառ։ Արդյոք այս խոսքերը կամ անձրևը համոզեցի՞ն նրան, որ Տերն է Աստված։ Ո՛չ։ Նա շատ զայրացավ, երբ լսեց այդ ամենը։

Հեզաբել. - Ես սպանելու եմ Եղիային։

Երբ Եղիան լսեց, որ թագուհին ցանկանում է սպանել իրեն, փախավ։ Նա իր ամբողջ կյանքի ընթացքում այդքան արագ չէր վազել։ Նա մոտավորապես 201 կիլոմետր վազեց։ Նույնիսկ այդ պահին նա ապահով չէր։ Եվ նա շարունակեց վազել դեպի հարավ։ Նրա վախը իրեն տարավ դեպի անապատ։

Ի՞նչ ես անում դու, երբ վախեցած ես։

Աստված այստեղ է։ Եղիան միշտ թույլ էր տալիս, որ Աստված առաջնորդի իրեն։ Սակայն այս անգամ նա թույլ տվեց, որ իր վախն առաջնորդի իրեն։ Երբ նա այլևս մեկ քայլ անգամ չէր կարողանում անել, նստեց մի ծառի տակ և աղոթեց։

Եղիա. - Տե՛ր, այլևս չեմ կարող, թո՛ւյլ տուր մեռնել։

Աստված այնտեղ էր, սակայն Նա Եղիայի աղոթքին չասաց «այո»։ Աստված Եղիային քուն տվեց, ապա հրեշտակ ուղարկեց, որ արթնացնի նրան։

Հրեշտակ. - Եղիա՛, վե՛ր կաց, խմի՛ր և մի բա՛ն կեր։

Եղիան բացեց աչքերն ու շուրջը նայեց։ Նա իր դիմաց կժով ջուր և ածխով եփված հաց տեսավ։ Հրաշալի համ ուներ։

Եվ Եղիան նորից քնեց, և նույն բանը նորից կատարվեց։

Աստված այնտեղ էր։ Աստծո ծառան հասկացավ այս ճշմարտությունը, երբ տեսավ այն սերը, որը հոգ էր տանում իր մասին, մինչ անապատում էր։ Այժմ նա նորից կարող էր լսել Աստծո ձայնը։ Եվ նոր պատվերով նա հետ գնաց։

Աստված այստեղ է։ Դու նույնպես չպետք է վախենաս։ Ես ցանկանում եմ քեզ քաջալերել աստվածաշնչյան այս համարով.

«Տերն իմ լույսն է ու փրկությունը, ես ումի՞ց պետք է վախենամ։ Տերն իմ կյանքի զորությունն է, ես ումի՞ց պիտի սարսափեմ» (Սաղմոս 27։1)։


Հերոսներ` հեղինակ, Աքաաբ, Հեզաբել, Եղիա, հրեշտակ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 11:20 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)