STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 021 (Sin begins little by little 6)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

21. Մեղքը սկսվում է քչից 6


Աքաաբ թագավորն իր պալատում այս ու այն կողմ էր քայլում։ Եվս մեկ անգամ նա մոտեցավ պատուհանին, հենվեց և զմայլվեց այգիով։

Աքաաբ. - Ես պետք է գնեմ այդ այգին։ Այն ճիշտ իմ պալատի դիմաց է։ Ես կարող եմ հիանալի պարտեզ ունենալ այնտեղ։

Նա գնաց այգու տիրոջ մոտ։

Աքաաբ. - Նաբո՛վթ, քո այգին ի՛նձ վաճառիր։

Նաբովթ. - Անհնա՛ր է. այս հողակտորը իմ պապերից եկած ժառանգությունն է։ Ես իրավունք չունեմ իմ ժառանգությունը վաճառելու․ դա Աստծո պատվերն է։

Աքաաբը սիրտը կոտրված և վիրավորված հեռացավ, տուն գնաց։ Առանց որևէ բան ուտելու՝ անկողին մտավ։

Երբ չես ստանում այն, ինչ ցանկանում ես, դու էլ ե՞ս վիրավորվում։

Նա երեխայի պես իր երեսը թեքեց դեպի պատը։

Հեզաբել. - Ի՞նչ է պատահել։

Երբ Հեզաբելը՝ նրա կինը, իմացավ, թե ինչն է անհանգստացնում նրան, ասաց։

Հեզաբել. - Վե՛ր կաց և ժպտա՛։ Ես կզբաղվեմ այդ հարցով, որ ունենաս այն, ինչ ցանկանում ես։

Թագուհին քաղաքի ազնվականներին արքայի անունից նամակներ գրեց և նրա մատանիով կնքեց։

Քաղաքի ազնվականները կարդացին նամակները։ Ըստ դրա պետք է ժողովի հրավիրեին Նաբովթին և նրան մեղադրեին՝ ասելով, որ նա հայհոյել է Աստծուն ու արքային և պետք է մեռնի։

Եվ ազնվականներն իրականացրին այն, ինչ գրված էր նամակներում։ Որքա՛ն սարսափելի է, չէ՞, թե ինչպես փոքր սխալը կարող է մեծանալ և այդքան վատ ավարտ ունենալ։

Տեսնել-ցանկանալ-նախանձել-հպարտանալ-վիրավորվել-ստել-սպանել։

Նաբովթի մահվան լուրն արագ տարածվեց։ Աքաաբ արքան գնաց և այգին իրեն վերցրեց։ Նա անում էր բաներ՝ առանց հաշվի առնելու, թե ինչ է մտածում Աստված։ Շուտով Եղիան կանգնեց նրա առջև։ Աքաաբը ուրվականի պես ճերմակեց։

Աքաաբ. - Գտա՞ր ինձ, ո՛վ իմ թշնամի։

Եղիա. - Այո՛, գտա՛ քեզ։ Դու քեզ վաճառեցիր մեղքին և թույլ տվեցիր, որ այն աճի քո սրտում։ Աստված ատում է մեղքը և քեզ ու քո ընտանիքը պիտի ոչնչացնի։

Արքան այս խոսքերի մասին երկար մտածեց։ Նա զղջում էր իր արածի համար։ Եվ Աստված, տեսնելով նրա սիրտը, ողորմեց նրան։

Երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը Տեր Հիսուսին, Նա հավատարիմ է և մեր մեղքերը նույնպես ներում է։


Հերոսներ` հեղինակ, Աքաաբ, Հեզաբել, Նաբովթ, Եղիա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 12, 2020, at 10:02 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)