Home -- Armenian -- Perform a PLAY -- 094 (Bad conscience 6)
94. Տանջող խիղճը 6
Ռինգուն միսիոների նվագարանն էր գողացել։ Խիղճը տանջում էր նրան։ Գողանալը ոչ ոքի չի՛ երջանկացնում։ Ինքդ զգացե՞լ ես դա։ Տարբերություն չկա՝ խանութից ես ինչ-որ բան վերցրե՞լ, թե՞ մայրիկիդ պայուսակից։ Միայն մի ճիշտ տարբերակ կա ամեն բան վերականգնելու։
Ռինգուն որոշեց այսպես վարվել։ Նա Հիսուսին խնդրեց, որ ների իրեն և ուզում էր գողացածը վերադարձնել։
Նա կապեց ցլերին սայլից և նվագարանը դրեց վրան։
Բաթու. - Ռինգո՛ւ, ի՞նչ ես անում։
Ռինգու. - Պետք է երգեհոնը վերադարձնեմ։
Բաթու. - Գժվե՞լ ես։ Ինչո՞ւ ես գողացել, եթե վերադարձնելու էիր։ Ինչ սկսել ես հավատալ Հիսուսին, ես քեզ չեմ հասկանում։
Ռինգու. - Բարձրացի՛ր սայլին, վարելու ընթացքում ես քեզ ամեն բան կպատմեմ։
Ռինգուն քաղաք էր շտապում։
Նա ուրախ էր, որ միանգամից գտավ տիկին Մերիին։ Նա Հնդկաստանում աշխատում էր որպես Աստվածաշնչի թարգմանիչ։
Տիկին Մերի. - Հե՜յ, դո՛ւք՝ երկուսդ, ողջո՜ւյն։ Ինչ լա՛վ է, որ եկել եք։ ինձ կօգնեք։ Ես մի քանի կուրկու լեզվով բառեր եմ բաց թողել իմ թարգմանության մեջ։ Կօգնե՞ք ինձ։
Ռինգու. - Այո՛, բայց նախքան դա մենք պետք է տեսնենք Սահիբ Գրաբին։
Տիկին Մերի. - Նա այստեղ չէ։ Սահիբը ծանր հիվանդ էր։ Նա ինքնաթիռով իր տուն՝ Ամերիկա վերադարձավ, բայց բժիշկները չկարողացան օգնել նրան։ Սահիբ Գրաբը հիմա Երկնքում է։
Ռինգու. - Սահիբը Երկնքո՞ւմ է։ Տեր Հիսուսի հե՞տ։ Վստա՛հ եմ, որ նա այնտեղ շատ երջանիկ է, բայց ափսոս նա այլևս մեզ հետ չէ։
Տիկին Մերի. - Այո՛, նա այլևս մեզ հետ չէ։
Ռինգուն նորությունից շատ տխրեց։ Նա կսկսեց արտասվել։
Տիկին Մերի. - Տե՛ս, ես այստեղ նրա նկարն ունեմ։ Ուզո՞ւմ ես քեզ մոտ պահել այն։
Ռինգու. - Շա՛տ շնորհակալ եմ։ Սա իմ Սահի՛բն է, ով ինձ Տեր Հիսուսի մասին պատմեց։
Տիկին Մերի. - Ռինգո՛ւ, Աստված քո կյանքում ծրագիր ունի։ Ես հավատում եմ, որ Նա ուզում է՝ ուրիշներին էլ պատմես Իր մասին։
Ռինգու. - Բայց ես…, ես մի բան եմ գողացել՝ նվագարա՛նը։ Այն սայլի մեջ է։
Հիմա ամեն բան բացահայտված էր, և Ռինգուն հանգիստ էր։ Նա արագորեն ցատկեց սայլի մեջ և գողացված իրը վերադարձրեց։
Ռինգու. - Ցտեսությո՛ւն, տիկի՛ն Մերի։ Երբ հաջորդ անգամ գամ, ձեզ կուրկու լեզվով նոր բառեր կսովորեցնեմ, բայց հիմա մենք պետք է փայտ տանենք։
Մինչ նրանք ճանապարհին էին, Ռինգուն աղոթեց։
Ռինգու. - Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ ինձ ներելու համար։ Խնդրում եմ ասա՛ Սահիբին, որ վերադարձրել եմ նվագարանը։ Ես շատ երջանիկ եմ հիմա և ուզում եմ Քեզ ծառայել։
Բաթու. - Ռինգո՛ւ, կարո՞ղ ես ինձ Հիսուսի մասին պատմել։
Ռինգու. - Այո՛, ես ամեն օր մեծ հաճույքով քեզ կպատմեմ Նրա մասին։
Հերոսներ՝ հեղինակ, Ռինգու, Բաթու, տիկին Մերի։
© Copyright: CEF Germany