STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 095 (I can’t see him)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

95. Ես չեմ տեսնում Նրան


Հիանալի է, ես Անկայից նամակ ունեմ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է գրել։

(Ծրարի բացվելու ձայն)։

Անկա. - Ողջո՛ւյն, ես շատ-շատ եմ սիրում այս թողարկումները։ Ես միշտ կարող եմ լսել երգերն ու երաժշտությունը։ Ես տասը տարեկան եմ և սիրում եմ Աստվածաշնչի հետաքրքիր պատմությունները։ Ես շատ ուրախ եմ, որ Աստված սիրում է ինձ։ Կրոնի դասն իմ ամենասիրելի առարկան է։ Ցտեսություն։ Հավատարիմ Անկայից։

Ես ուրախությամբ կկատարեմ Անկայի խնդրանքը։ Ահա մի երգ, որը կոչվում է՝ «Ես չեմ տեսնում Նրան, ես չեմ լսում նրան, բայց Նա այստեղ է»։

(Հեղինակը բարձրաձայն ընթերցում է երաժշտության ներքո)։

Ես չեմ տեսնում Նրան, ես չեմ լսում նրան, բայց Նա այստեղ է։
Նույնիսկ երբ չեմ տեսնում Աստծուն, Հիսուսի շնորհիվ Նա մոտ է։
Ով չի հավատում սրան և ով չի հասկանում սա,
Միայն լսե՛ք իմ երգը և երգե՛ք այն։

Ես չեմ տեսնում Նրան, ես չեմ լսում նրան, բայց Նա այստեղ է։
Նույնիսկ երբ չեմ տեսնում Աստծուն, Հիսուսի շնորհիվ Նա մոտ է։
Ոմանք միշտ չեն տեսնում, որ Հիսուսն ապրում է մեր աշխարհում,
Քանի որ մարդիկ, ովքեր իրենց կոչում են քրիստոնյա, մոռացել են Աստծուն։

Ես չեմ տեսնում Նրան, ես չեմ լսում նրան, բայց Նա այստեղ է։
Նույնիսկ երբ չեմ տեսնում Աստծուն, Հիսուսի շնորհիվ Նա մոտ է։
Երբ հավատարիմ ենք մնում Հիսուսին և պատրաստակամորեն քայլում Նրա հետ,
Մյուսները տեսնում են, որ Հիսուսն ապրում է մեր մեջ։

Ես չեմ տեսնում Նրան, ես չեմ լսում նրան, բայց Նա այստեղ է։
Նույնիսկ երբ ես չեմ տեսնում Հիսուսին, Հիսուսի շնորհիվ Նա մոտ է։
Նայե՛ք բնությանը, որում Իր ամբողջ փառքն է.
Անտառը, դաշտերը, ընդարձակ տարածքները։ Աստված է ստեղծել ամենը։

Ես չեմ տեսնում Նրան, ես չեմ լսում նրան, բայց Նա այստեղ է։
Նույնիսկ երբ չեմ տեսնում Աստծուն, Հիսուսի շնորհիվ Նա մոտ է։
Որքան է Աստված ինձ պաշպանել, երբ վտանգի մեջ էի։
Նա օգնել է ինձ ամեն տեսակի խնդիրներում։

Ես չեմ տեսնում Նրան, ես չեմ լսում նրան, բայց Նա այստեղ է։

Նույնիսկ երբ չեմ տեսնում Աստծուն, Հիսուսի շնորհիվ Նա մոտ է։

Ցնծացե՛ք, քանի որ Աստված ներկա է։ Նա նաև քեզ հետ է։

Հիսուսն ասաց։ «Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28։20)։


Հերոսներ՝ հեղինակ, Անկա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:54 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)