STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 093 (The Kurku-promise 5)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

93. Կուրկու-խոստումը 5


Ռինգուն մեծ ուրախությամբ վերադարձավ գյուղ։

Ռինգու. - Վագրը մեռա՜ծ է։ Վագրը մեռա՜ծ է։ Մենք սպանեցի՛նք նրան։

Բաթուն հպարտ էր իր մեծ եղբորով։

Բաթու. - Դու հիանալի ես։ Վախեցա՞ծ էիր, երբ որսում էիք վագրին։

Ռինգու. - Շա՜տ, բայց ես աղոթեցի, և սիրտս այլևս այդքան արագ չէր աշխատում։

(Շարժիչի ձայն)։

Ռինգու. - Սա հաստատ Սահիբ Գրաբն է՝ սպիտակամորթ օտարականը, ով ինձ Հիսուսի մասին պատմեց։

Բաթու. - Արի՛, արի՛ նրա մոտ վազենք։

Հնդիկ երկու տղաներն անհետացան կողքի անկյունում և հանկարծ խառնաշփոթ տեսան։ Միսիոների մեքենան մխրճվել էր ցեխի մեջ։ Ռինգուն ստիպված էր ցուլերի օգնությամբ մեքենան դուրս բերել ճահճից։

Սահիբ Գրաբ. - Վե՛րջ, Ռինգո՛ւ, շատ շնորհակալ եմ օգնության համար։ Այսօր քեզ պետք է հրաժեշտ տամ։ Մենք երկար ժամանակ միմյանց չենք տեսնելու։ Հիշի՛ր, որ Տեր Հիսուսը միշտ քեզ հետ է։ Միշտ հավատարի՛մ մնա և հնազանդվի՛ր Նրան։ Մեղքը քեզ չի՛ երջանկացնում։ Աստծուց նամակը դեռ քեզ մո՞տ է։

Ռինգու. - Այո՛, ես այն իմ գլխակապի մեջ եմ պահում։

Սահիբ Գրաբ. - Աստծո Խոսքը պահի՛ր քո սրտում։ Դու կարող ես հույսդ դնել դրա վրա։ Ի դե՛պ, իմ նվագարանը չկա։

Ռինգուի դեմքն ամբողջությամբ կարմրեց։ Նա էր գողացել և թաքցրել հին ծածկի տակ։ Սահիբը գիտե՞ր։

Սահիբ Գրաբ. - Ես փնտրելու ժամանակ չունեմ, կարո՞ղ ես իմ փոխարեն դա անել։ Եթե գտնես, խնդրում եմ, տա՛ր քաղաք՝ տիկին Մերիի մոտ։ Նա միշտ տեղյակ է, թե որտեղ եմ քարոզում, և այն ինձ կտա։

Ռինգուն դանդաղորեն խաչեց ձեռքերը և բռնեց ականջի բլթակները։ Հնդիկներն այդպես են խոստում տալիս։ Իրական կուրկու-խոստում։

Ռինգուն վշտացած վերադարձավ տուն։

Ռինգու. - Ինչո՞ւ չասացի, որ ես եմ գողացել։ Ես վախկոտ եմ։ Տե՛ր Հիսուս, դեռ լսո՞ւմ ես ինձ։ Ես մի բան եմ գողացել, ես զղջո՛ւմ եմ, խնդրում եմ ների՛ր իմ մեղքը և օգնի՛ր, որ ճիշտ որոշում կայացնեմ։

Այս դեպքում ո՞րն էր ճիշտ որոշումը։ Ռինգուն անմիջապես հասկացավ, որ պետք է վերադարձներ գողացածը։ Բայց դա շատ դժվար էր։ Մյուսներն ի՞նչ կմտածեին իր մասին։ Նա իր սրտում մի ցածր ձայն լսեց, որն ասաց նրան։ նվագարանը վերադարձրո՛ւ, ճի՛շտ որոշում կայացրու։

Գիտե՞ս, թե այդ ինչ ձայն էր։ Գիտե՞ս ինչ-որ բան գողանալուց հետո ինչ անել։ Պատասխանը կգտնես հաջորդ թողարկմանը։


Հերոսներ՝ հեղինակ, Ռինգու, Բաթու, Սահիբ Գրաբ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 10, 2020, at 11:04 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)