STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 091 (Who is the thief 3)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

91. Ով է գողը 3


Ռինգուն և Բաթուն դիտում էին, թե ինչպես է սպիտակամորթ օտարականը հարմարեցնում սպիտակ էկրանը, որը տուփով դուրս էր հանել մեքենայից։

Սպիտակ էկրանը հարմարեցված էր։ Հնդկական փոքրիկ գյուղի համար այս բոլորը նորություն էին։ Նրանք երբևէ ֆիլմ չէին տեսել։

Սահիբ Գրաբ. - Աստված բոլորիդ սիրում է։ Նա Իր միակ Որդուն՝ Հիսուսին ուղարկել է այս աշխարհ։ Նա ինձ և քեզ պես մարդ դարձավ, սակայն մեղք չէր գործում։ Աստված ատում է մեղքը և պատժում այն մահով։ Բայց Հիսուսն Իր կամքով պատիժն Իր վրա վերցրեց և մեր փոխարեն մահացավ խաչի վրա։ Իսկ հետո Աստված Նրան մեռելներից հարություն տվեց։ Հավատա՛ Հիսուսին ու կփրկվես, ապա Երկնքում տուն կունենաս։

Ֆիլմն ավարտվեց։ Փանդուն փոքրիկ նվագարանով սկսեց նվագել, իսկ ովքեր ցանկանում էին Սահիբ Գրաբի հետ խոսել, մնացին։

Ռինգու. - Սահի՛բ, ինչքա՞ն ժամանակ ես մեզ հետ մնալու։ Ես ավելին եմ ուզում իմանալ Աստծո մասին։

Սահիբ Գրաբ. - Մենք վաղն արդեն հաջորդ գյուղ ենք մեկնելու, բայց վստահ եմ, որ կրկին կտեսնվենք։

Ռինգուն և Բաթուն պետք է տուն գնային։ Իսկ մեքենայի կողքի դրված նվագարա՞նը։ արդյոք ինչ-որ մեկը կտեսնե՞ր նրանց։ Կայծակնային արագությամբ նրանք վերցրին տուփը և երաժշտական գործիքը ձեռքներին՝ անհետացան մթության մեջ։ Նրանք նվագարանը թաքցրին հին ծածկի տակ։

Գիշերը շատ լարված էր լինելու նրանց համար, ոչ թե միայն իրենց տանջող խղճի պատճառով, այլ նաև պետք է դաշտը պաշտպանեին բորենիներից։

Լուսինը պայծառ շողում էր։

Ռինգու. - Բաթո՛ւ, այնտեղ ինչ-որ բան է շարժվում։ Վա՛գր է, հաստա՛տ վագր է։ Ես տեսա նրա փայլուն աչքերը։

Բաթու. - Երազի մեջ ե՞ս։

Ռինգու. - Ո՛չ, ես նրան իրոք տեսա։

Հաջորդ առավոտ ամբողջ գյուղը խոսում էր սարսափելի նորության մասին։

Տղամարդ. - Դա վա՛գր էր, մարդակեր վագր։

Կին. - Ի՞նչ։ Ե՞րբ։ Որտե՞ղ։

Տղամարդ. - Կողքի գյուղում մի մարդու վրա վագր է հարձակվել։

Ռինգու. - Ես էլ եմ վագր տեսել։

Իրարանցում էր, մինչև որ մի ծեր որսորդ լավ միտք տվեց։

Որսորդ. - Լավագույն բանը, որ կարող ենք անել, ցլի դիակը խմելու լճի մոտ դնելն է։ Մենք զինված կնստենք մեծ ծառի փչակում և կդիտենք։ Ցուլի արյունը վագրին կգրավի, և երբ գա և սկսի ուտել, կկրակենք։

Տղամարդ. - Ռինգո՛ւ, մեզ հետ կգա՞ս, մենք քո կարիքն ունենք։

Ռինգուն հպարտ էր, որ իրեն ընտրեցին որսի գնալու համար, սակայն միևնույն ժամանակ վախենում էր. վագրի որսը շատ վտանգավոր էր։ Սարսափելի կլինի, եթե…

Հաջորդ թողարկմանը կարող ես մեզ հետ գալ որսի։


Հերոսներ՝ հեղինակ, Սահիբ Գրաբ, Ռինգու, Բաթու, որսորդ, տղամարդ, կին։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:54 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)