STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 025 (The saddest story)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

25. Ամենատխուր պատմությունը


Ճանաչո՞ւմ ես մեկին, ով երբեք ծննդյան օր չի ունեցել։

Ադամը և Եվան։ Նրանք չեն ծնվել, այլ Աստված է նրանց ստեղծել, սակայն նրանք այնքան երջանիկ էին, կարծես ամեն օր նրանց ծննդյան օրն էր։ Նրանք ապրում էին Աստծո հետ, խոսում էին Նրա հետ և լսում էին Նրա ձայնը։ Չկար կռիվ, հիվանդություն ու մտահոգություն։ Աստված նրանց շատ բաներ էր տվել և ասել էր։

Աստված ասաց. «Կարող եք պարտեզի բոլոր ծառերից ուտել, բացի պարտեզի մեջտեղում գտնվող ծառից։ Նույնիսկ մի՛ դիպչեք, որ չմեռնեք»։

Ամեն բան նրանց էր պատկանում, բացառությամբ այդ ծառի։ Ադամն ու Եվան սիրում էին Աստծուն և ուրախությամբ հնազանդվում էին Նրան։

Բայց ահա հայտնվեց մեկը, ով երբեք չի սիրում, երբ մեկը լավ հարաբերություն է ունենում Աստծո հետ։ Դա սատանան էր։ Նա հրեշտակ է եղել։ Նա հպարտացավ և ցանկացավ Աստծո նման լինել, դրա համար էլ նա վռնդվեց Երկնքից։

Սատանա. - Իրո՞ք Աստված ասաց, որ չեք կարող այս ծառից ուտել։

Եվա. - Մենք կարող ենք բոլոր ծառերից ուտել բացի այս ծառից, այլապես կմահանանք։

Սատանա. - Դուք չե՛ք մահանա։

Աստծո թշնամին հմուտ ստախոս է։ Նա փոխում է Աստծո Խոսքը և կասկածներ է առաջացնում։ Եվան Աստծո պատվերն անգիր գիտեր, սակայն, միևնույն է, նա լսեց սատանային, ով գայթակղիչ առաջարկ էր արել։ Նրան դուր եկավ ծառի վրայի պտուղը, և նա քաղեց, կերավ, Ադամին էլ տվեց։

Անհնազանդությունը մեղք է և վատ հետևանքներ ունի։ Այլևս ոչինչ այնպես չէր, ինչպես առաջ էր։

Աստված ասաց. «Ադա՛մ, որտե՞ղ ես»։

Երբ Աստված կանչեց նրանց, վախեցան և Աստծուց թաքնվեցին։ Նրանք միմյանց էին մեղադրում։ Մեղքը մեզ չի երջանկացնում, և արդար Աստված պետք է պատժեր նրանց։ Մեղքի վարձքը մահ է. դա նշանակում է, որ նրանք Աստծուց հավիտյան պետք է բաժանվեին։ Ադամն ու Եվան պետք է լքեին դրախտը։

Ամենասարսափելի բանը, որը կարող էր լինել երկրի վրա, կատարվեց։ մեղքն աշխարհ եկավ։ Այդ ժամանակից սկսած՝ յուրաքանչյուր մարդ մեղավոր է ծնվում։ Սակայն Աստված սեր է և նույնիսկ այդ ժամանակ Փրկիչ խոստացավ, ով Իր վրա կվերցներ մեր մեղքը և մեզ նոր կյանքի սկիզբ կտար։

Հաջորդ թողարկմանը դու կիմանաս, թե արդյոք ո՞վ է Փրկիչը։


Հերոսներ` հեղինակ, սատանա, Եվա, Աստծո ձայն։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 11:35 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)