Home -- Armenian -- Perform a PLAY -- 024 (Very good)
24. Շատ բարի
Հինգերորդ դասարանի աշակերտները շատ հուզված էին։ Ուսուցչուհին բաժանեց մաթեմատիկայի գրավորի արդյունքները։ Ոմանք, որպես հանգստության նշան, բարձր արտաշնչեցին։ Նրանց գնահատականներն այդքան էլ վատ չէին, ինչպես իրենք էին կարծում։
Աստվածաշնչում գտել եմ մի գնահատական, որի մասին շատ երեխաներ են երազում՝ 10։
Գիտե՞ս՝ որտեղից եմ այն գտել։ Այն էջում, որտեղ գրված է, թե Աստված ինչպես ստեղծեց ամեն բան։ Նրա ստեղծագործությունը գնահատված էր 10։
Ես ամեն անգամ զարմանում եմ, թե ինչքա´ն հիանալի է Աստված ստեղծել ամեն բան քո գեղեցիկ մկնիկին, կատվին, շանը, փոքրիկ մրջյուններին, ուժեղ փղերին, զվարճալի կապիկներին, բոլոր ձկներին ու թռչուններին։
Նախքան կենդանիներին ստեղծելը Աստված ստեղծեց ծառեր և բույսեր, որ կենդանիները սնվեն, ստեղծեց բազում ծաղիկներ. փոքրիկ ձնծաղիկ և մեծ արևածաղիկ, անուշահոտ վարդ և քնքուշ մանուշակ։ Աստված յուրաքանչյուրին սերմ տվեց, որ կարողանան բազմանալ։ Ստեղծիչը ամեն բանի մասին մտածեց։ Սկզբում Նա ստեղծեց լույսը, քանի որ առանց լույսի կյանքն անհնար է։
Աստված է ստեղծել ամեն բան։ Գիտե՞ս ինչպես։
Իր Խոսքով։ Նա ասաց։ «Թող լո՛ւյս լինի»։ Եվ լույս եղավ։ Այն ամենը, ինչ տեսնում ես, Աստված իր Խոսքով է ստեղծել։ Ամենասկզբում ոչինչ չկար, որից կարող էր ինչ-որ բան աճել կամ զարգանալ։
Ոչ մի պատահականություն, ոչ մի մեծ պայթյուն․ միայն ամենակարող Աստված կարող էր ոչնչից ինչ-որ բան ստեղծել։
Եվ ահա, ամենահիասքանչ բանը ստեղծվեց։
Աստված ասաց. «Եկե՛ք մարդ ստեղծենք»։ Եվ Նա ստեղծեց տղամարդուն և կնոջը՝ ըստ Իր հիանալի մտահղացման։
Վեցերորդ օրը Աստված նայեց այն ամենին, ինչ ստեղծել էր, և ուրախացավ, քանի որ ամեն բան բարի էր։ Եվ Նա այդ ամենը տվեց Ադամին և Եվային։
Դրախտում նրանց կյանքը Աստծո հետ հիանալի էր, մինչ օրերից մի օր սարսափելի մի բան տեղի ունեցավ։
Հաջորդ թողարկմանը ես քեզ կպատմեմ երբևէ գոյություն ունեցած ամենասարսափելի պատմությունը։
Հերոսներ` հեղինակ։
© Copyright: CEF Germany