STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 023 (Peter starts again 8)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

23. Պետրորը նորից է սկսում 8


Տղա. - Ի՞նչ է կատարվում Վահեի հետ։

Աղջիկ. - Նա այսօր շատ տարօրինակ է իրեն պահում։

Տղա. - Նա, ամեն անգամվա պես չի կատակում։

Աղջիկ. - Եվ շատ լուռ է։

Վահեն շատ անտրամադիր էր։ Նա իր մեջքին պայուսակ ուներ, աներևույթ, ծանր պայուսակ։ Ի՞նչ կարող էր լինել այդ պայուսակում։ Նա երբեք չէր խոսում դրա մասին։

Տարօրինակ է, հատկապես երբ Կիրակնօրյա դպրոցում է լինում, այդ պայուսակն ավելի ծանր է թվում։ Վահեն գիտեր, որ երբեք չի կարող հաճեցնել Աստծուն, մինչ կրում էր այդ բեռը։

Խորը մտքերի մեջ՝ նա տուն գնաց։ Նա ցանկանում էր մենակ մնալ և միանգամից իր սենյակ գնաց։

Իր մտածմունքները պտտվում էին իր կրած բեռի շուրջ.

• իրեր, որոնք գողացել էր խանութից,
• գումար, որը թաքուն վերցրել էր մայրիկից,
• ստեր և անպարկեշտ կատակներ, որոնք պատմել էր՝ մարդկանց հաճեցնելու համար։

- Ես այսպես չեմ կարող շարունակել, - մտածեց Վահեն։

Նա մտածում էր այն պատմությունների մասին, որոնք գիտեր Աստվածաշնչից, որ Հիսուսը կարող է ամեն բան նոր դարձնել։ Նոր սկիզբ. դա այն էր, ինչ Վահեն ցանկանում էր, և դրա համար էլ արեց մի բան, որը երբեք չէր արել․ նա աղոթեց։

Նա անկեղծությամբ խոսեց Հիսուսի հետ և ասաց Նրան, որ զղջում է ամեն բանի համար։ Նա խոսեց Մեկի հետ, ում մենք չենք կարող տեսնել, բայց Նա միշտ մեզ հետ է և լսում է մեզ։

Վահե. - Տե՛ր Հիսուս, շնորհակա՛լ եմ, որ սիրում ես ինձ՝ իմանալով այն ամենը, ինչ արել եմ։ Խնդրում եմ ների՛ր, որ ստել, գողացել և վատ խոսքեր եմ ասել։ Սիրտս մաքրի՛ր, արի՛ իմ կյանք և եղի՛ր իմ Տերը։ Ամե՛ն։

Իր աղոթքից հետո Վահեն թեթևացած էր զգում, քանի որ Հիսուսն այսպիսի աղոթքներին անմիջապես պատասխանում է։ Նա ուրախությամբ ասաց.

Վահե. - Շնորհակա՛լ եմ, Տե՛ր Հիսուս, որ ներեցիր ինձ և միշտ ինձ հետ ես լինելու։

Բոլորը նկատեցին, որ Վահեն փոխվել է։ Նա պատմեց նրանց, թե ինչն է պատճառը, նույնիսկ, երբ ոմանք ծաղրում և չէին հասկանում իրեն։

Դու էլ ես կրո՞ւմ այդ ծանր պայուսակը։

Ես չգիտեմ, թե ինչ կա քո պայուսակում, սակայն գիտեմ, որ կարող ես Հիսուսին ամեն բան պատմել։ Արա ա՛յն, ինչ արեց Վահեն։

Եթե դա անես, կուզենայի սիրով լսել քեզանից այդ մասին։


Հերոսներ` հեղինակ, երկու երեխա, Վահե։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 11:30 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)