STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 026 (A friend betrays Jesus)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

26. Ընկերը մատնում է Հիսուսին


Ընկե՞ր, թե՞ թշնամի։ Ի՞նչ ես կարծում։

Նա արագ քայլում էր Երուսաղեմի նեղ փողոցներով։ Նա անհանգիստ էր, հետ էր նայում և վերջապես հասավ քահանայապետի տուն։ Փակ դռների հետևում ծրագիր էր մշակվում։ Այս մարդիկ ցանկանում էին Հիսուսին սպանել։ Ինչ-որ մեկը բացեց դուռը և զարմացավ՝ տեսնելով, որ Հիսուսի աշակերտներից մեկն այնտեղ կանգնած է։

Ընկերը գնում է թշնամու մոտ. ի՞նչ է սա նշանակում։

Հուդա. - Ինչքա՞ն գումար կտաք ինձ, եթե ասեմ, թե որտեղ է Հիսուսը, որ կարողանաք ձերբակալել Նրան։

Ներկաների դեմքին հանդուգն ժպիտ հայտնվեց։

Քահանայապետ. - Մենք քեզ 30 կտոր արծաթ կտանք։

Պայմանավորվածությունն արագ ստացվեց։ Ինքն իրենից գոհ՝ Հուդան հեռացավ։

Խիղճ. - Հուդա՛, դու Հիսուսի աշակերտն ես, ինչպե՞ս կարող ես Նրան մատնել մի քանի կտոր արծաթի դիմաց։

Կարծում եմ նրա խիղճն իրեն շատ է հանդիմանել։ Երեք տարի, թվում էր, թե նա Հիսուսի ընկերն էր, սակայն նրա սիրտը Հիսուսի հետ չէր։ Իսկ հիմա նա սպասում էր հարմար պահի, որ մատնի Հիսուսին։ Բայց Հիսուսը գիտեր ամեն բան։ Նա գիտի յուրաքանչյուրի մտքերը։ Ամեն բան հենց այդպես էլ պետք է լիներ։

Հիսուսը գիտեր, որ պետք է մահանա, և Նա աղոթեց Գեթսեմանի պարտեզում։ Հանկարծ մեծ աղմուկ եղավ։ Հուդան զինվորների հետ եկավ, ովքեր ջահերով ու թրերով էին։

Ընկե՞ր, թե՞ թշնամի։

Հիսուսը մեկ անգամ ասեց․ «Ով Ինձ հետ չէ, հակառակ է Ինձ»։

Համբույրով, որը ընկերության նշան էր, Հուդան մատնեց իր Տիրոջը։

Զինվորները մեծ արագությամբ Հիսուսին ձերբակալեցին։

Նրանք շատ դաժանորեն էին վերաբերվում Նրան։ Նրանք ծեծեցին Հիսուսին, մտրակեցին, թքեցին Նրա երեսին, ապա Մեկին, ով անմեղ էր, տարան դատավորի մոտ։

Կեղծ վկաները մեղադրեցին Նրան։ Տաճարի ծառան ասաց։

Տաճարի ծառա. - Ոչինչ չե՞ս ցանկանում ասել քեզ պաշտպանելու համար։

Հիսուսը շարունակեց լռել և ոչինչ չասաց։

Քահանայապետ. - Ասա՛ մեզ, դո՞ւ ես Աստծո Որդին։

Հիսուս. - Ես Նա եմ։

Մարդիկ. - Ո՛չ։

Մարդիկ. - Մենք չե՛նք հավատում Նրան։

Մարդիկ. - Նա մահվան է արժանի։

Մարդիկ. - Տարե՛ք նրան։

Մարդիկ. - Նա պետք է մեռնի՛։

Նրաք չէին ուզում հավատալ։ Իսկ հետո՞։

Հաջորդ թողարկմանը պատմությունը կշարունակվի։


Հերոսներ` հեղինակ (և խիղճ), Հուդա, քահանայապետ, տաճարի ծառա, Հիսուս, մարդիկ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:41 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)