STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 147 (Nothing is too hard for God 2)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

147. Դժվարին ոչինչ չկա Աստծո համար 2


Անհնա՛ր է, բացարձակապես անհնա՛ր է։ Աբրահամը երևի այսպիսի մտքեր ուներ։

Իսկ ինչո՞ւ։ Ինքը և իր կինը՝ Սառան, շատ ծեր էին։ Երկար տարիներ Աստված նրանց որդի էր խոստացել, բայց 89 տարեկանում երեխա ունենալը կամ 99 տարեկանում հայր դառնալը պարզապես անհնար է։

Իսկ Աստված մոռացե՞լ էր նրա մասին։

Աբրահամը նստել էր իր վրանի առջև։ Շատ շոգ կեսօր էր։ Հանկարծ նրան երեք տղամարդ հյուր եկան։ Աբրահամը գլուխը խոնարհեց նրանց առաջ։ Արդյոք նա կռահե՞լ էր, որ նրանք Աստծո կողմից էին ուղարկված։

Աբրահամ. - Իմ Տե՛ր, մի՛ հեռացեք, մնացե՛ք այստեղ։ Ես ջուր կբերեմ և կլվանամ ձեր ոտքերը։ Նստե՛ք շուքին, և ես ձեզ համար ճաշ կպատրաստեմ։

Տղամարդ. - Արա՛, ինչ ասացիր։

Աբրահամը շտապեց պատրաստություն տեսնել։ Սառան հաց էր թխում, ծառան հորթ մորթեց, իսկ Սբրահամը թարմ կաթ հյուրասիրեց։

Տղամարդ. - Որտե՞ղ է քո կինը՝ Սառան։

Աբրահամ. - Նա վրանում է։

Տղամարդ. - Ես քեզ կասեմ ճշմարտությունը։ Մեկ տարուց, երբ վերադառնամ, Սառան որդի կունենա։

(Ծիծաղի ձայն)։

Սառան ծիծաղեց։ Նա ականջ էր դրել խոսակցությանը և մտածեց, որ դա անհնարին է, քանի որ ինքը շատ ծեր է։

Տղամարդ. - Ինչո՞ւ Սառան ծիծաղեց և ասաց, որ անհնար է իր՝ երեխա ունենալը։ Աստծո համար շատ բարդ բաներ կա՞ն։ Մեկ տարուց Սառան երեխա կունենա։

Արդյոք Աստծո համար անհնարին բան կա՞։ Աստված Աբրահամին ավելի քան տասն անգամ որդի էր խոստացել։ Մի անգամ շատ յուրահատուկ իրավիճակ էր։

Աստծո ձայն. «Աբրահա՛մ, վե՛ր նայիր և հաշվի՛ր երկնքի աստղերը։ Ահա թե որքան մեծ սերունդ եմ քեզ տալու»։

Աբրահամը չկարողացավ հաշվել աստղերը, բայց նա վստահում էր Աստծուն։ Անսահման երկինքը, որը լի էր անթիվ աստղերով, հիշեցնում էր նրան Աստծո մեծության մասին։ Աստծո համար անհնար բան կա՞, երբե՛ք։

Պատկերացրո՝ւ՝ Աբրահամը 100 տարեկանում հայր դարձավ, իսկ Սառան 90 տարեկան էր. նա շատ երջանիկ մայր էր։

(Երեխայի ծիծաղ)։ Նրանք երկար սպասված որդուն Իսահակ անվանեցին։

Աստծո համար անհնարին բան չկա։ Նա ավելի մեծ է, քան դու կարող ես պատկերացնել։ Փորձի՛ր հաշվել երկնքի աստղերը և կհասկանաս, որ Աստված շա՜տ-շատ մեծ է։


Հերոսներ՝ հեղինակ, Աբրահամ, տղամարդ, Աստծո ձայն։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 12, 2020, at 07:45 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)