STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 146 (Speaking stones 1)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

146. Խոսող քարերը 1


Ունե՞ս ինչ-որ հավաքածու. օրինակ՝ դրամների կամ նամականիշների։ Արամի պահարանի դարակները քարերով էին լցված։

Նարե. - Վա՜յ, այսքանը որտեղի՞ց քեզ։

Արամ. - Այս մեկը սար բարձրանալիս եմ գտել, իսկ այս մեկը Բեռլինի պատից է։ Այս մեկը հորեղբայրս է բերել Եգիպտոսից՝ թագավորների ձորից։

Նարե. - Յուրաքանչյուրի ձևն ու գույնը տարբեր է։

Արամ. - Քարերից շատերն ինձ իմ որևէ փորձառության մասին են հիշեցնում։

Գիտեի՞ր, որ Աբրահամը նույնպես քարեր էր հավաքում, բայց ոչ իր պահարանում, դրանք չափից ավելի մեծ էին այնտեղ տեղավորելու համար։ Նա ավելի քան 4000 տարի առաջ է ապրել և քարեր էր հավաքում, տեղադրում որոշ տեղերում՝ որպես հիշեցում։

Նարե. - Իսկ ինչո՞ւ։

Ամեն բան սկսվեց, երբ կենդանի Աստված խոսեց նրա հետ։

Աստծո ձայն. - «Աբրահա՛մ, հեռացի՛ր քո տնից և թո՛ղ քո բարեկամներին ու գնա՛ այն երկիրը, որը ցույց կտամ քեզ»։

Աբրահամը չէր տեսնում Աստծուն, բայց շատ պարզ լսում էր և գիտեր, թե ինչ պետք է անի։ թողնի ամեն բան։ Աստված սա ասում է մարդուն, երբ պատրաստվում է նրան ինչ-որ ավելի լավ բան տալ։

Աստծո ձայն. «Ես քեզ նոր երկիր ցույց կտամ, և դու մեծ ազգ ես լինելու։ Ես օրհնելու եմ քեզ, և մեծ անուն ես ունենալու»։

Չնայած Աբրահամը չգիտեր, թե ճանապարհն իրենց ուր է տանում, ինքն ու կինը հեռացան իրենց երկրից։ Քանի որ նա հավատում էր Աստծուն, հնազանդվում էր Նրան։

Երկար ճանապարհորդությունից հետո Աբրահամը հասավ մի երկիր, որն այժմ Իսրայել է կոչվում։

Նա պատկերացնո՞ւմ էր, որ Աստված իրեն մեծ սերունդ էր տալու, սերունդ, որից Փրկիչը՝ Հիսուսն էր ծնվելու։

Այս օտար երկրում Աբրահամը կրկին ծանոթ ձայն լսեց։

Աստծո ձայն. «Ես այս երկիրը քո սերնդին եմ տալու»։

Հիմա Աբրահամը շատ վստահ էր, որ ճիշտ ճանապարհի վրա է։

Առաջին բանը, որ արեց, զոհասեղան կառուցելն էր։ Նա հավաքում էր քարեր, որը նրան հիշեցնում էր Աստծո և Նրա խոստումների մասին։

Եվ հեռավոր հարավում նա հուշաքար կանգնեցրեց։

Իսկ ի՞նչ կասես քո սենյակի քարերի հավաքածուի մասին։ Պահարանիդ վրա կարող ես ամեն անգամ դնել մի փոքր քար՝ որպես հիշատակ որևէ բանի, օրինակ՝ երբ Նա պատասխանել է քո աղոթքին կամ պաշտպանել է։ Այդ քարերը քեզ կհիշեցնեն և կքաջալերեն, որ շարունակես վստահել և ապրել Նրա համար։

Իսկ թե ինչ պատահեց Աբրահամին սրանից հետո, կիմանաս հաջորդ թողարկմանը։


Հերոսներ՝ հեղինակ, Նարե, Արամ, Աստծո ձայն։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 14, 2020, at 03:25 PM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)