STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 040 (The small sailboat)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

40. Փոքրիկ նավակը


Վերջապես հասավ հանգստյան օրերը։ Նարեկը երկար ժամանակ է, ինչ սպասում էր այս օրերին։ Նա ուզում էր երկար քնել և շատ ժամանակ տրամադրել իր նախասիրություններին։

Նա օրեր շարունակ մեծ խանդավառությամբ փորձում էր նավակ պատրաստել։ Նրան թույլ էին տվել գնալ իր հայրիկի արհեստանոց։ Վերջին բանը նավակը կարմիր և կապույտ ներկերով ներկելն էր և բոլոր երեք կայմերի վրա սպիտակ առագաստ կախելը։ Նա, իր նավակով հիացած, գնաց գետակի մոտ, որ բաց թողնի ալիքների վրա։ Նա չէր տեսել, որ տղաների մի խումբ դեպի իր կողմն է գալիս։

Տղա. - Դու ե՞ս պատրաստել։ Մենք պարզապես ուզում ենք վերցնել և ինքներս դնել ալիքների վրա։

Նախքան Նարեկը մի բան կասեր, նրան հրեցին եղեգների մեջ։ Երբ արդեն վեր կացավ, ո՛չ տղաների խումբ էր այնտեղ, ո՛չ փոքրիկ նավը։

Արցունքներն աչքերին՝ նա տուն վերադարձավ։

Հայրիկ. - Ես քեզ համար նոր նավակ կգնեմ։

Նարեկ. - Բայց, հայրի՛կ, ես իմ պատրաստածն եմ ուզում։

Անցան շաբաթներ։ Մեկ օր Նարեկը խանութի ապակուց այն կողմ մի նավակ տեսավ։

Նարեկ. - Հայրի՜կ, սա իմ նավակն է։

Հայրիկ. - Համոզվա՞ծ ես։

Նարեկ. - Այո՛, համոզված եմ։ Տեսնո՞ւմ ես ծայրի նշանը։

Նարեկը վազեց խանութ և մոտեցավ վաճառողուհուն։

Նարեկ. - Այս նավակը ձե՛րը չէ, այն ի՛մն է։

Նարեկի հայրիկն ամեն բան բացատրեց զարմացած վաճառողուհուն։ Երբ նա վերջացրեց, վաճառողուհին ասաց։

Վաճառողուհի. - Ես այս նավակը մի խումբ տղաներից եմ գնել։ Մենք կարող ենք պայմանավորվել. ես այս նավակը կվաճառեմ ձեզ այն գնով, որքանով գնել եմ։

Նարեկը համաձայնեց և իր պատարստած նավակի համար գումար վճարեց։

Տուն վարադառնալու ճանապարհին նա ասաց։

Նարեկ. - Իմ լա՛վ նավակ, այժմ դու ինձ կրկնակի ես պատկանում։ Առաջին անգամ ես քեզ պատրաստեցի, իսկ երկրորդ անգամ քեզ գնեցի։

Հայրիկ. - Իսկ դու Աստծուն նո՞ւյնպես կրկնակի ես պատկանում։

Նարեկ. - Ինչպե՞ս կրկնակի։

Հյարիկ. - Աստված ստեղծեց մարդուն, սակայն մեղքի պատճառով մարդը հեռացավ Աստծուց։ Հետո Հիսուսը մահացավ խաչի վրա, և Նա իր կյանքով գին վճարեց, որ կարողանանք կրկին Աստծուն պատկանել։

Նարեկ. - Իսկ ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե արդյոք Աստծուն կրկնակի՞ եմ պատկանում։

Հայրիկ. - Խնդրի՛ր Հիսուսին, որ ների քեզ քո բոլոր մեղքերի համար, խնդրի՛ր Նրան, որ գա քո կյանք, և դու կդառնաս Աստծո որդին։ Որպես Աստծո որդի՝ կրկնակի ես Նրան պատկանում։


Հերոսներ` հեղինակ, տղա, Նարեկ, հայրիկ, վաճառողուհի։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:43 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)