STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 041 (The Chief and Jesus)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

41. Ցեղապետն ու Հիսուսը


Միսիոները, սուր դանակը ձեռքին՝ ջունգլիում ճանապարհ բացելով, առաջ էր շարժվում։ Երկնքից կիզիչ արևը վառում էր։ Նա վերջապես հասավ հնդկական մի գյուղ։ Ցեղապետը նրան ջերմորեն ընդունեց։

Դեռևս ոչ մի սպիտակամորթ մարդ չէր գնացել այդ ցեղ՝ Հիսուսի մասին պատմելու։ Թմբուկների ձայնը բոլոր հնդիկներին հավաքեց մի տեղում։ Միսիոները ուրախությամբ սկսեց։

Միսիոներ. - Աստված է ինձ ուղարկել ձեզ մոտ, որ պատմեմ, թե ինչպես կարող եք գնալ Երկինք։

Ցեղապետը ուրախացավ այս լավ լուրից։ Նա վեր կացավ, որ ինչ-որ բան վերցնի։

Ցեղապետ. - Ցեղապետն իր կացինը տալիս է Աստծուն։

Ապա նա շարունակեց լսել։

Միսիոներ. - Աստված սիրում է ձեզ և ուզում է, որ Իր մոտ գնաք։ Բայց Աստված սուրբ է, դրա համար ձեր մեղքերը դեպի Իրեն տանող ճանապարհը արգելափակում են։ Մեղավորները չեն կարող գնալ Երկինք։

Այս խոսքերից հնդիկները տխրեցին, քանի որ նա ճիշտ էր։ Նրանք գողանում էին, ստում և սպանում և դրա համար ամաչում էին։

Միսիոներ. - Մի՛ տխրեք։ Աստված սիրում է ձեզ։ Նա ուզում է ներել ձեր մեղքերը։

Այս խոսքերից ուրախացած՝ ցեղապետը կանգնեց, հեռացավ, հեռացավ և վերադարձավ մի գեղեցիկ գույնզգույն գորգ ձեռքին։

Ցեղապետ. - Ցեղապետն ուրախ է, որ Աստված սիրում է իրեն, և նա Աստծուն գորգ է տալիս։

Միսիոներ. - Աստված Իր միակ Որդուն ուղարկեց այս աշխարհ, որ մարդկանց մեղքերի գինը վճարի։

Աստված շատ բան է արել։ Ցեղապետը գնաց, որ բերի իր ունեցած ամենահիանալի բանը։

Ցեղապետ. - Ցեղապետը իր ձին տալիս է Աստծուն։ Հիմա ես այլևս ոչինչ չունեմ, որ տամ Աստծուն։

Իսկապես էլ ոչինչ չունե՞ր։ Միսիոները շարունակեց խոսել։

Միսիոներ. - Հիսուսը՝ Աստծո Որդին, ինքնակամ խաչի վրա մահացավ քո մեղքերի համար։ Նա սիրում է քեզ։ Հավատա՛ Նրան, ու կների քեզ և քո մեղքերը, և դու մի օր Երկինք կգնաս։

Ցեղապետի դեմքը փայլեց։

Ցեղապետ. - Օ՜հ, ես գիտեմ, թե էլ ինչ կարող եմ Աստծուն տալ։ Ես իմ սիրտն եմ տալիս Նրան և հավատում եմ, որ Նա մահացել է ինձ համար։

Շատերն արեցին այս քայլը և ուրախությամբ վերադարձան իրենց վրանները։

Դու նո՞ւյնպես ուզում ես ունենալ այս ուրախությունը։ Ուրեմն հետևի՛ր ցեղապետի օրինակին և հավատա՛ Տեր Հիսուսին։


Հերոսներ` հեղինակ, միսիոներ, ցեղապետ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 12:16 PM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)