Home -- Armenian -- Perform a PLAY -- 012 (Joy that never leaves us)
12. Ցնծություն, որը երբեք չի վերջանում
Երկինքն աստղազարդ էր: Քաղաքում խավար էր տիրում: Դաշտում հովիվները արածեցնում էին իրենց գառներին: Դա բարդ աշխատանք էր: Նրանք հասարակության ցածր խավին էին պատկանում և արհամարհված էին շատերի կողմից:
Հովիվներն այնքան հոգնած էին, որ պառկել էին՝ երևի հենվելով ծառի կոճղերին, բայց հանկարծ նրանք արթնացան: Գիշերվա կեսին ուժեղ լույս ծագեց: Նրանք փակել էին իրենց աչքերը կուրացնող լույսից և շատ-շատ վախեցած էին:
Հրեշտակը` Աստծո պատգամաբերը, Երկնքից եկել էր նրանց մոտ: Վախեցած հովիվները նայում էին Աստծո անտեսանելի աշխարհից եկած հրեշտակին:
Հրեշտակ. - Մի՛ վախեցեք, ես ձեզ ավետիս եմ բերել, որը բոլորին ուրախություն պիտի պարգևի: Այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ է ծնվել. Նա Մեսիան է՝ Տերը: Սա ձեզ համար նշան թող լինի. նրան կգտնեք կտորով փաթաթված և մսուրի մեջ պառկած:
Շփոթված հովիվները ուշադրությամբ լսում էին: Փրկի՞չ: Մեծ ուրախություն էր լցվել նրանց սրտերում: Աստված չի մոռացել իրենց:
Ապա երկնքում հայտվեցին բյուրավոր հրեշտակներ, որոնք փառք էին տալիս Աստծուն Փրկչի ծննդյան հրաշքի համար:
Հովիվները գնացին գոմ, գտան Մարիամին, Հովսեփին և փոքրիկ Հիսուսին: Նրանք շատ ուրախ էին, երբ տեսան Հիսուսին` Փրկչին:
Փրկիչը ծնվեց նաև քեզ համար: Խնդրի՛ր Տեր Հիսուսին, որ գա քո կյանք, և դու ուրախություն կունենաս, որը երբեք չի հեռանա քեզնից:
Հերոսներ՝ հեղինակ, հրեշտակ:
© Copyright: CEF Germany