STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 013 (Gifts for Jesus)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

13. Նվերներ Հիսուսի համար


Նունեն դիտում էր, թե ինչպես է իր պապիկը փորագրում Հիսուսի ծննդյան օրվա պատկերները: Դրանք շատ իրական էին թվում. հովիվները, Հովսեփն ու Մարիամը, փոքրիկ Հիսուսը: Որոշ ժամանակ անց նա հոգնեց և քնեց:

Երազում նա Բեթլեհեմում գտնվող գոմը տեսավ:

«Օ՜հ,- մտածեց Նունեն,- ես կարող եմ շատ մոտ գնալ մսուրին»:

Նա մոտեցավ և միանգամից տխրեց: Իսկ հետո Հիսուսը խոսեց իր հետ:

Հիսուս. - Ինչո՞ւ ես տխուր:

Նունե. - Որովհետև ես քեզ համար ոչ մի նվեր չեմ բերել:

Հիսուս. - Մի՛ տխրիր: Ես քեզնից միայն երեք նվեր եմ սպասում:

Նունե. - Ես քեզ կտամ այն, ինչ ունեմ: Իմ խոսող տիկնիկը, համակարգչային խաղերս և…

Հիսուս. - Ո՛չ, սրանք այն չեն, ինչ ես ուզում եմ քեզնից: Սրանց համար չէ, որ ես Երկնքից եկա աշխարհ:

Նունե. - Ուրեմն ի՞նչ ես ուզում:

Հիսուս. - Ինձ տուր քո մաթեմատիկայի վերջին գրավոր աշխատանքը:

Նունե. - Բայց ես 4 եմ ստացել:

Հիսուս. - Հենց դրա համար էլ ուզում եմ: Ինձ միշտ բե՛ր բաներ քո կյանքից, որոնք անբավարար են: Կանե՞ս դա:

Նունե. - Այո՛, կանեմ:

Հիսուս. - Երկրորդ նվերը, որ ուզում եմ, քո կավե կուժն է:

Նունե. - Ես այն չեմ կարող քեզ տալ, քանի որ կոտրել եմ:

Հիսուս. - Այդ պատճառով էլ ուզում եմ: Ինձ մո՛տ բեր քո կյանքից բաներ, որոնք կոտրված են: Կանե՞ս դա:

Նունե. - Այո՛, կանեմ:

Հիսուս. - Իսկ հիմա իմ երրորդ խնդրանքը: Նունե՛, ուզում եմ, որ մայրիկիդ ասես, թե ինչպես է այդ կուժը կոտրվել:

Նունեն սկսեց լաց լինել.

Նունե. - Ես… ես խաբել եմ նրան:

Հիսուս. - Նունե՛, քո ստերը, յուրաքանչյուր վատ բան, որ կա քո կյանքում, կարող ես բերել Ինձ մոտ քո ողջ կյանքի ընթացքում: Ես ներում եմ քեզ և կօգնեմ, որ ապրես ճիշտ կյանքով: Ես միշտ քեզ հետ կլինեմ և ցույց կտամ ճիշտ ճամփան: Ուզո՞ւմ ես:

Արշակը շատ էր ուզում: Այդ օրվանից սկսած` նա հավատում էր Հիսուսին և հնազանդվում էր Նրան:


Հերոսներ՝ հեղինակ, Նունե, Հիսուսի ձայն:

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:38 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)