Home -- Armenian -- Perform a PLAY -- 002 (The storm rages)
2. Փոթորկի հանդարտեցումը
Հանկարծակի ուժեղ փոթորիկ սկսվեց (ձայներ. փոթորիկ, ամպրոպ, անձրև):
Ալիքները հարվածում էին նավակին, վերուվար անում:
Փոթորիկը շատ ուժեղ էր: Անձնակազմն ավելի ուժեղ էր բռնել թիակները: Տղամարդիկ վախեցած էին, քանի որ գիտեին, թե որքան վտանգավոր են այսպիսի փոթորիկներիը Գալիլիա ծովում:
Ալիքը նորից հարվածեց նավակին: Փոթորիկը սուլում էր, իսկ ծովը շառաչում էր: Արդյոք նրանք կարո՞ղ էին փրկվել:
Նավի վրա գտնվող տղամարդկանցից ոմանք ձկնորսներ էին: Նրանք արդեն այդպիսի եղանակում գտնվելու փորձ ունեին, սակայն այս փոթորիկը շատ ուժգին էր, քան նախկինները:
Աշակերտներ. - Օգնեցե՜ք, մենք խորտակվո՜ւմ ենք:
Մինչ նրանք իրենց կյանքի համար էին պայքարում, Հիսուսը նավի վերջում քնած էր:
Փոթորկի ամենաուժեղ պահին նրանք վազեցին Հիսուսի մոտ և բղավեցին.
Աշակերտներ. - Հիսո՜ւս, Քեզ համար մե՞կ է, որ մենք խորտակվում ենք: Դու պետք է մեզ օգնե՛ս, մենք խորտակվում ենք:
Ո՞ւմ ես դու դիմում, երբ վախի ու մտահոգության ալիքները հարվածում են քո կյանքի նավակին:
Հիսուսն ամեն բանի Տերն է: Նա կանգնեց և քամուն ասաց.
Հիսուս. - Խաղաղվի՛ր, հանդարտվի՛ր:
Քամին անմիջապես դադարեց, և խաղաղություն եղավ: Կարծես թե ոչ մի փոթորիկ էլ չէր եղել:
Այս հրաշքը զարմացրել էր աշակերտներին:
Աշակերտներ. - Ինչպիսի՞ մարդ է Սա, որ նույնիսկ քամիներին ու ջրերին է հրամայում, և նրանք հնազանդվում են Իրեն:
Հիսուսն է Տերը. Նա վերահսկում է ամբողջ բնության:
Ոչ ոք չկա Նրա նման, և ոչ ոք չի կարող անել այն, ինչ Նա է անում:
Աշակերտները մտածեցին, որ իրենք, նավը և Հիսուսը խորտակվելու են:
Հիսուս. - Ո՞ւր է ձեր հավատը: Ինչո՞ւ վախեցաք:
Նրանք պետք է իրենց նույն հարցը տային, ինչ Հիսուսը հարցրեց նրանց:
Հիսուսը քո կյանքի ալիքների Տերն է: Խոսի՛ր Նրա հետ քո կարիքների, վախերի, դպրոցում ունեցած խնդիրների, հիվանդության ալիքների մասին:
Հիսուսն է Տերը, մի՛ վախեցիր, այլ վստահի՛ր Նրան:
Հերոսներ՝ հեղինակ, աշակերտներ, Հիսուս:
© Copyright: CEF Germany