Home -- Armenian -- Perform a PLAY -- 001 (Jesus loves children)
1. Հիսուսը սիրում է երեխաներին
Հյուրերն այցելեցին Շվեդիայի արքայադստերը և հարցրին նրան.
-Կարո՞ղ ես մեզ ցույց տալ թագավորական զարդերը:
-Իհա՛րկե,- պատասխանեց նա և դուրս եկավ դռնից` վերադառնալով երկու երեխաների հետ: Նա գրկեց երեխաներին, ժպտաց հյուրերին և ասաց.
-Նրանք են իմ զարդերը:
Հյուրերը զարմացած էին, քանի որ ակնկալում էին տեսնել ադամանդներ և այլ թանկարժեք զարդեր: Բայց նրանք հասկացան, որ արքայադստեր համար երեխաներն ավելի թանկ էին, քան թարկարժեք զարդերը:
Ճի՛շտ է, ոչ բոլորն են հոգ տանում երեխաների մասին, բայց ես գիտեմ մեկին, ով սիրում է երեխաներին. Տեր Հիսուսն է:
Աստվածաշունչը մեզ պատմում է, որ մի օր ծնողներն իրենց երեխաներին տարան Հիսուսի մոտ, որ Նա օրհնի նրանց, և նրանք էլ ճանաչեին Հիսուսին: Բայց նախքան Հիսուսի մոտ հասնելը նրանք բարկացած մարդու ձայներ լսեցին:
Աշակերտներ. - Ի՞նչ եք անում: Հեռացե՛ք, գնացե՛ք այստեղից:
Վախեցած երեխաները կանգեցին իրենց տեղում: Նրանք մեկ բառ անգամ չհամարձակվեցին ասել: Հիսուսի աշակերտներն էին նրանք, ովքեր խստորեն հանդիմանեցին նրանց: Ես ուրախ եմ, որ պատմությունն այստեղ չավարտվեց:
Հիսուսը սիրում է երեխաներին և միանգամից միջամտեց:
Հիսուս. - Թո՛ւյլ տվեք այս երեխաներին գալ Ինձ մոտ: Մի՛ արգելեք նրանց: Աստծո թագավորությունը նրանց է պատկանում:
Հիսուսը սիրում է երեխաներին: Նա հրավիրում է նրանց, որ վստահեն և ճանաչեն Իրեն: Եվ նրանք եկան…
… քեզ հասակակից տղաներ ու աղջիկներ
… լավ ու վատ
… մեծ ու փոքր
… աղմկոտ ու ամաչկոտ
… խելացի և ոչ այնքան խելացի
… մաշկի տարբեր գույն ունեցող տղաներ ու աղջիկներ
Երեխաները երբեք չմոռացան այն օրը, երբ Հիսուսը սիրալիր ընդունեց ու օրհնեց իրենց:
Հիսուսը սիրում է երեխաներին:
Երեխաները ուրախացան և շատերին պատմեցին Նրա մասին:
Եվ միշտ հիշի՛ր, որ Հիսուսը քեզ նույնպես սիրում է:
Աստվածաշնչում Նա քեզ ասում է. «Ինձ մոտ եկողին դուրս չեմ անի»:
Հերոսներ՝ հեղինակ, Հիսուս, աշակերտներ:
© Copyright: CEF Germany