STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 002 (The storm rages) This page in: -- Albanian -- Arabic -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi? -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish? -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
2. Փոթորկի հանդարտեցումըՀանկարծակի ուժեղ փոթորիկ սկսվեց (ձայներ. փոթորիկ, ամպրոպ, անձրև): Ալիքները հարվածում էին նավակին, վերուվար անում: Փոթորիկը շատ ուժեղ էր: Անձնակազմն ավելի ուժեղ էր բռնել թիակները: Տղամարդիկ վախեցած էին, քանի որ գիտեին, թե որքան վտանգավոր են այսպիսի փոթորիկներիը Գալիլիա ծովում: Ալիքը նորից հարվածեց նավակին: Փոթորիկը սուլում էր, իսկ ծովը շառաչում էր: Արդյոք նրանք կարո՞ղ էին փրկվել: Նավի վրա գտնվող տղամարդկանցից ոմանք ձկնորսներ էին: Նրանք արդեն այդպիսի եղանակում գտնվելու փորձ ունեին, սակայն այս փոթորիկը շատ ուժգին էր, քան նախկինները: Աշակերտներ. - Օգնեցե՜ք, մենք խորտակվո՜ւմ ենք: Մինչ նրանք իրենց կյանքի համար էին պայքարում, Հիսուսը նավի վերջում քնած էր: Փոթորկի ամենաուժեղ պահին նրանք վազեցին Հիսուսի մոտ և բղավեցին. Աշակերտներ. - Հիսո՜ւս, Քեզ համար մե՞կ է, որ մենք խորտակվում ենք: Դու պետք է մեզ օգնե՛ս, մենք խորտակվում ենք: Ո՞ւմ ես դու դիմում, երբ վախի ու մտահոգության ալիքները հարվածում են քո կյանքի նավակին: Հիսուսն ամեն բանի Տերն է: Նա կանգնեց և քամուն ասաց. Հիսուս. - Խաղաղվի՛ր, հանդարտվի՛ր: Քամին անմիջապես դադարեց, և խաղաղություն եղավ: Կարծես թե ոչ մի փոթորիկ էլ չէր եղել: Այս հրաշքը զարմացրել էր աշակերտներին: Աշակերտներ. - Ինչպիսի՞ մարդ է Սա, որ նույնիսկ քամիներին ու ջրերին է հրամայում, և նրանք հնազանդվում են Իրեն: Հիսուսն է Տերը. Նա վերահսկում է ամբողջ բնության: Ոչ ոք չկա Նրա նման, և ոչ ոք չի կարող անել այն, ինչ Նա է անում: Աշակերտները մտածեցին, որ իրենք, նավը և Հիսուսը խորտակվելու են: Հիսուս. - Ո՞ւր է ձեր հավատը: Ինչո՞ւ վախեցաք: Նրանք պետք է իրենց նույն հարցը տային, ինչ Հիսուսը հարցրեց նրանց: Հիսուսը քո կյանքի ալիքների Տերն է: Խոսի՛ր Նրա հետ քո կարիքների, վախերի, դպրոցում ունեցած խնդիրների, հիվանդության ալիքների մասին: Հիսուսն է Տերը, մի՛ վախեցիր, այլ վստահի՛ր Նրան: Հերոսներ՝ հեղինակ, աշակերտներ, Հիսուս: © Copyright: CEF Germany |