STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 003 (Pig slop or banquet dining) This page in: -- Albanian -- Arabic -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malagasy? -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Sindhi? -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
3. Խոզերի կեր կամ տոնական խնջույքՀայրը տխուր կանգնած էր պատուհանի մոտ: Մի քանի օր առաջ իր կրտսեր որդին վերցնելով իր ժառանգության գումարը՝ թողել հեռացել էր տնից: Նա գնացել էր՝ նույնիսկ հետ չնայելով: Հայրը սիրում էր նրան: Որտե՞ղ է իր որդին: Ինչպե՞ս է նա: Ըստ երևույթին, նա լավ էր, շատ գումար ուներ, շատ ընկերներ, և մի խնջույքից մյուսն էր գնում: Խնջույք, ուրախություն, խմիչք և բաներ, որոնք նա գիտեր, որ սխալ են: Նա պարզապես գնում էր ամբոխի ուղղությամբ: Շուտով նրա ամբողջ գումարը վերջացավ, ընկերները հեռացան նրանից: Աշխատանք չունենալը մեծ խնդիր էր: Վերջապես նա մի ագարակատիրոջ մոտ աշխատանք գտավ: Կերակրում էր խոզերին. դա ամենավատ աշխատանքն էր, որ կարող էր երբևէ անել: Նա քաղցած էր և պատրաստ` ուտելու նույնիսկ խոզերի ուտելիքը` թեփը, սակայն ոչ ոք դա էլ չէր տալիս նրան: Եվ մի օր նա քաղցած և պատառոտված հագուստով նստեց վատ հոտ ունեցող խոզերի կողքին ու սկսեց տխուր մտածել: Հայրը սիրում էր նրան, արդյոք նա հիշո՞ւմ էր դրա մասին: Նա ինչ-որ բան մտածեց, հանկարծակի կանգնեց և ասաց. Որդի. - Ես տուն կգնամ, ներողություն կխնդրեմ, կասեմ հորս, որ սխալվել եմ՝ իմ ուզած ճանապարհով գնալով: Իրոք, նա ցանկանում էր իր հորն ասել սա: Պատկերացրե՛ք` նույնիսկ երբ որդին դեռ չէր հասել և հեռու էր տնից, հայրը տեսավ նրան: Նա սիրում էր իր որդուն և վազեց` դիմավորելու նրան: Նախքան որդին որևէ բան կասեր, հայրն իր ձեռքերի մեջ առավ որդուն, գրկեց ու համբուրեց: Նա մեծ ուրախությամբ կանչեց իր սպասավորներին ու նրանց ասաց. Հայր. - Շտապե՛ք, բերե՛ք մաքուր հագուստ, մատանի և կոշիկներ: Պատրաստվե՛ք խնջույքի: Մենք պետք է տոնենք սա. իմ որդին այստեղ է: Իմ այս որդին կորած էր, բայց գտնվել և վերադարձել է ինձ մոտ: Ինչպես հայրն էր սիրում իր որդուն, նույնպես էլ Աստված է սիրում ինձ և քեզ: Նա ուզում է, որ գնանք Իր մոտ և ապրենք Իր հետ: Այդ պատճառով էլ Հիսուսը պատմեց այս պատմությունը: Եթե ուզում ես ես ավելին իմանալ Աստծո և Նրա սիրո մասին, ապա խնդրում եմ գրի՛ր ինձ: Հերոսներ՝ հեղինակ, որդի, հայր: © Copyright: CEF Germany |