STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 004 (Prayers can cause miracles) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi? -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi? -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish? -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
4. Աղոթքները կարող են հրաշքներ գործելՃանապարհները փոշոտ էին, արևի ճառագայթները շատ ուժեղ: Եվ այդ մուրացկանը նորից նստած էր ճանապարհի եզրին: Ամեն անգամ, երբ ոտնաձայներ էր լսում, ձեռքը մեկնում էր դեպի փողոցի կողմը: Բարտիմեոս. - Օգնե՛ք ինձ, գումա՛ր տվեք: Որոշ մարդիկ խղճում էին Բարտիմեոսին, իսկ ոմանք էլ` արհամարհում: Մի օր կարծես Երիքովի ամբողջ ժողովուրդը փողոցում լիներ: Բարտիմեոս. - Ի՞նչ է կատարվում: Տղամարդ. - Հիսուսը` Աստծո Որդին, գալիս է դեպի այս կողմ: Այն Մեկը, Ով սիրում է բոլորին, բուժում հիվանդներին և նույնիսկ կարող է մահացածին կենդանացնել: Կույր Բարտիմեոսը լցվեց հույսով: Արդյոք Հիսուսը կլսի՞ իրեն, եթե կանչի Նրան: Իր ամբողջ ուժով նա կանչեց Նրան, ում չէր կարող տեսնել: Բարտիմեոս. - Հիսո՜ւս, օգնի՜ր ինձ, ողորմի՜ր ինձ: Ոմանք լսեցին նրա ձայնը և ծաղրելով հանդիմանեցին կույր մարդուն: Տղամարդ. - Ձայնդ կտրի՛ր, կորի՛ր այստեղից, թե չէ… Արդյոք արգելվա՞ծ է Հիսուսին կանչելը: Ո՛չ: Բարտիմեոսը չլսեց մարդկանց, այլ ընդհակառակը` ավելի բարձր սկսեց բղավել: Բարտիմեոս. - Տե՛ր Հիսուս, խնդրում եմ օգնի՛ր ինձ: Հիսուսը լսում է բոլորին: Նա քո աղոթքները նույնպես լսում է: Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը կանգնեց ու հրամայեց: Հիսուս. - Այդ կույր մարդուն ինձ մո՛տ բերեք: Ահա Բարտիմեոսը կանգնած էր Աստծո Որդու առաջ: Նա չէր տեսնում Նրան, սակայն հանդարտություն և ապահովություն էր զգում Նրա ներկայության մեջ: Նա լսեց Հիսուսի բարեհամբույր ձայնը: Հիսուս. - Ի՞նչ ես ուզում, որ անեմ: Բարտիմեոսը կարիք չուներ երկար մտածելու, նրա մեծագույն կարիքը դարձավ իր աղոթքը. Բարտիմեոս. - Տե՛ր, ուզում եմ տեսնել: Հիսուսը լսեց նրա կարիքը: Հիսուս. - Տե՛ս: Քանի որ հավատում ես Ինձ, կբժշկե՛մ քեզ: Հենց այդ պահից Բարտիմեոսը կարող էր ամբողջությամբ տեսնել: Նրա աչքերը տեսան Մեկին, ով լսեց իր աղոթքը ու պատասխանեց իր խնդրանքը: Նա մեծ ուրախությամբ էր լցված: Նա շնորհակալություն հայտնեց Հիսուսին և այդ օրվանից` ամբողջ սրտով սկսեց հետևել Նրան: Աստվածաշնչում Տերը քեզ ասում է. «Նեղության օրը կանչի՛ր Ինձ, Ես քեզ կազատեմ, ու դու կփառաբանես Ինձ»: Հերոսներ՝ հեղինակ, Բարտիմեոս, աշակերտներ, Հիսուս: © Copyright: CEF Germany |