STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 005 (God loves you) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
5. Աստված սիրում է քեզՈղջո՛ւյն: Ուրա՛խ եմ, որ լսում ես: Բարի գալո՛ւստ: Այսօր ուրա՞խ ես, թե՞ տխուր: Արդյոք վախեցած կամ միայնակ ե՞ս քեզ զգում: Արդյոք առո՞ղջ ես, թե՞ հիվանդ: Ես չգիտեմ, թե դու ինչպես ես, բայց ես քեզ մի հրաշալի բան եմ ուզում ասել: Աստված սիրում է քեզ: Նա սիրում է քեզ այնպես, ինչպիսին կաս: Երբ Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց, Նա արդեն մտածում էր քո մասին: Նա ուրախանում էր քեզնով, նախքան քո ծնվելը: (Միացրե՛ք երգ Աստծո սիրո մասին, կամ կարող է որևէ աղջիկ կամ տղա կարդալ երգի բառերը երաժշտության ներքո): Երգ Աստված սեր է, Թող բոլորը ուրախանան Աստված սիրում է աշխարհի բոլոր մարդկանց` մեծերին ու փոքրերին: Այդ պատճառով էլ Նա հիանալի նվեր ունի յուրաքանչյուրի համար: Մենք այդ մասին կարդում ենք Աստվածաշնչում. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16): Աստծո սերը մեծ է: Նա Իր Որդուն ուղարկեց այս երկիր, որ մահանա մեր մեղքերի համար: Հիսուսին թաղեցին, բայց երեք օր հետո Աստված Նրան հարություն տվեց մեռելներից: Եվ հիմա Նա քեզ հրավիրում է, որ հավատաս Տեր Հիսուս Քրիստոսին` որպես քո անձնական Տիրոջ և Փրկչի: Աստծո ձայն. - «Հավիտենական սիրով սիրել եմ քեզ. դրա համար գթասիրությամբ քեզ քաշեցի» (Երեմիա 31:3): Արդյոք կընդունե՞ս Աստծո հրավերը: Դու կլցվես ուրախությամբ և կարող ես այլևս չվախենալ: Աստված միշտ քեզ հետ է: Նրա սերը երբեք չի վերջանում: Արդյոք ընկերներդ գիտե՞ն սրա մասին: Պատմի՛ր նրանց, որ Աստված նրանց նույնպես սիրում է: Հերոսներ՝ հեղինակ, Աստծո ձայն: © Copyright: CEF Germany |