Home -- Armenian -- Perform a PLAY -- 005 (God loves you)
5. Աստված սիրում է քեզ
Ողջո՛ւյն: Ուրա՛խ եմ, որ լսում ես: Բարի գալո՛ւստ:
Այսօր ուրա՞խ ես, թե՞ տխուր: Արդյոք վախեցած կամ միայնակ ե՞ս քեզ զգում: Արդյոք առո՞ղջ ես, թե՞ հիվանդ:
Ես չգիտեմ, թե դու ինչպես ես, բայց ես քեզ մի հրաշալի բան եմ ուզում ասել: Աստված սիրում է քեզ: Նա սիրում է քեզ այնպես, ինչպիսին կաս: Երբ Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց, Նա արդեն մտածում էր քո մասին: Նա ուրախանում էր քեզնով, նախքան քո ծնվելը:
(Միացրե՛ք երգ Աստծո սիրո մասին, կամ կարող է որևէ աղջիկ կամ տղա կարդալ երգի բառերը երաժշտության ներքո):
Երգ
Աստված սեր է,
Ի՜նչ մեծ ուրախություն,
Աստված սեր է,
Նա մեզ սիրում է:
Թող բոլորը ուրախանան
Եվ փառք տան,
Թող միշտ փառք տան,
Աստված սեր է:
Աստված սիրում է աշխարհի բոլոր մարդկանց` մեծերին ու փոքրերին: Այդ պատճառով էլ Նա հիանալի նվեր ունի յուրաքանչյուրի համար: Մենք այդ մասին կարդում ենք Աստվածաշնչում.
«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Աստծո սերը մեծ է: Նա Իր Որդուն ուղարկեց այս երկիր, որ մահանա մեր մեղքերի համար: Հիսուսին թաղեցին, բայց երեք օր հետո Աստված Նրան հարություն տվեց մեռելներից: Եվ հիմա Նա քեզ հրավիրում է, որ հավատաս Տեր Հիսուս Քրիստոսին` որպես քո անձնական Տիրոջ և Փրկչի:
Աստծո ձայն. - «Հավիտենական սիրով սիրել եմ քեզ. դրա համար գթասիրությամբ քեզ քաշեցի» (Երեմիա 31:3):
Արդյոք կընդունե՞ս Աստծո հրավերը: Դու կլցվես ուրախությամբ և կարող ես այլևս չվախենալ: Աստված միշտ քեզ հետ է: Նրա սերը երբեք չի վերջանում: Արդյոք ընկերներդ գիտե՞ն սրա մասին: Պատմի՛ր նրանց, որ Աստված նրանց նույնպես սիրում է:
Հերոսներ՝ հեղինակ, Աստծո ձայն:
© Copyright: CEF Germany