Home -- Armenian -- Perform a PLAY -- 006 (9 to 1)
6. 9-ից մեկը
Աշակերտները Հիսուսի հետ երկար ճանապարհով քայլում էին: Երբ կարդաս Աստվածաշունչը, կարող ես ամբողջ Իսրայելով ճամփորդել: Աշակերտները արտոնություններ ունեին. նրանք այնտեղ էին, երբ Հիսուսը բժշկում էր մարդկանց, երբ Նա աղոթում էր Իր Երկնավոր Հորը, երբ Նա միայն մեկ բառով հանդարտեցրեց փոթորիկը:
Ղուկասի Ավետարանում գրված է, թե ինչպես Հիսուսն իր աշակերտների հետ քայլել փոշոտ փողոցներով և թե ինչպես հասան Սամարիայի և Գալիլիայի միջև գտնվող մի փոքր քաղաք:
Բորոտներ. - Հիսո՛ւս, Տե՛ր, օգնի՛ր մեզ:
Ահա թե ինչ բղավեցին տասը մարդիկ, երբ տեսան Հիսուսին:
Երբ աշակերտները մոտեցան նրանց, նկատեցին, որ այս մարդիկ բորոտ են:
Բորոտությունը շատ վատ հիվանդություն է, որի ժամանակ մարդու մաշկի վրա մեծ և տհաճ վերքեր են առաջանում:
Բորոտները բաժանված էին հասարակությունից: Նրանք պետք է քարանձավներում կամ բաց դաշտերում ապրեին: Նրանց արգելված էր որևէ մեկին դիպչելը: Բոլորը խուսափում էին նրանցից, սակայն ոչ Հիսուսը:
Բորոտներ. - Հիսո՛ւս, օգնի՛ր մեզ:
Հիսուս. - Գնացե՛ք և ձեզ ցո՛ւյց տվեք քահանային:
Այս բառերով Հիսուսն ուղարկեց այս մարդկանց այն մարդու մոտ, ով առաջնորդում էր եկեղեցական պատարագները և ով ուներ նաև բժշկական հետազոտության իրավունք: Միայն քահանան կարող էր հայտարարել այս մարդկանց բորոտություն հիվանդությունից բժշկված լինելը:
Տասը բորոտները միանգամից ճանապարհ ընկան: Եվ երբ քայլում էին, նկատեցին:
Բորոտներ. - Մենք բժշկվե՛լ ենք: Մեր մաշկը նորից առողջ տեսք ունի:
Նրանցից մեկը շրջվեց և վազեց Տեր Հիսուսի մետ: Նա հասավ Նրա մոտ և ծնկի եկավ Նրա առջև:
Բորոտ. - Շնորհակա՛լ եմ, Տե՛ր, որ ինձ բուժեցիր, շա՛տ շնորհակալ եմ:
Հիսուսը նայեց այդ ուրախ մարդուն և զարմանքով հարցրեց.
Հիսուս. - Մի՞թե տասը մարդու չբժշկեցի: Ո՞ւր են մյուս ինը: Միայն մե՞կը վերադարձավ շնորհակալություն հայտնելու:
Այո՛, միայն մեկը: Միայն մեկն էր շնորհակալ:
Իսկ դո՞ւ: Այսօր ինչի՞ համար կարող ես շնորհակալ լինել Հիսուսից:
Հերոսներ՝ հեղինակ, երկու բորոտ, Հիսուս:
© Copyright: CEF Germany