Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 050 (Attention danger of an avalanche)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

50. Ձնահոսքի վտանգի նախազգուշացում


Տղան շվեյցարական լեռներում արածեցնում էր իր գառներին։ Նա սիրում էր ծաղիկները և փայլուն սառցադաշտերը։ Մի լեռնագնաց գնում էր լեռան արահետով։

Լեռնագնաց. - Ողջո՛ւյն, անունդ ի՞նչ է։

Հենրի. - Բա՛րև, ես Հենրի՛ն եմ։

Լեռնագնաց. - Այստեղ միայնա՞կ ես։

Հենրի. - Այո՛, ես արձակուրդի մեջ եմ և խնամում եմ հորս գառներին։

Լեռնագնաց. - Այսինքն դու հովիվ ես։ Գիտե՞ս Բարի Հովվի մասին։

Հենրի. - Ո՛չ, ո՞վ է նա։

Լեռնագնաց. - Տեր Հիսուսը։ Աստվածաշունչն ասում է, որ մարդիկ անհնազանդ գառներ են, ովքեր նախընտրում են գնալ իրենց ճանապարհով։ Բարի Հովիվը փնտրում է մեզ։ Նա ցանկանում է առաջնորդել մեզ, հոգ տանել մեր մասին և մի օր տանել Երկինք։

Հենրի. - Իսկ ինձ այնտեղ կտանի՞, երբ մահանամ։

Լեռնագնաց. - Այո՛, դու միայն պետք է խնդրես Նրան, որ դառնա քո Հովիվը։

Հենրի. - Ես դա հենց հիմա ուզում եմ անել։

Հենրին պարզ խոսքերով աղոթեց։ Այդ խոսքերն իր սրտից էին։ Նա ուզում էր պատկանել Հիսուսին։ Նախքան շարունակելը լեռնագնացն ասաց Հենրիին։

Լեռնագնաց. - Հիմա դու հավիտյան պատկանում ես Բարի Հովիվին։ Դու կարող ես ասել Տերը իմ Հովիվն է։ Տե՛ս, դու կարող ես քո մատերի օգնությամբ ասել աստվածաշնչյան այս համարը։

Հենրին կրկնեց համարը՝ ձախ ձեռքի մատները հերթականությամբ բռնելով։ Նա շատ ուժեղ էր բռնում հատկապես ցուցամատը։

Հենրի. - Տերը իմ Բարի Հովիվն է։

Այս մասին նա ուրախությամբ պատմեց իր ծնողներին։ Նրա արձակուրդն ավարտվեց, և Հենրին նորից պետք է դպրոց գնար։

Եկավ ձմեռը։ Իսկ շվեյցարական լեռներում ձմեռը շատ վտանգավոր կարող է լինել։ Այստեղ հաճախ է ձնահոսքի վտանգ լինում։

Հենրին անցնում էր բարձր ձյան միջով, երբ հանկարծ ամպրոպի ձայն լսեց։ Նա ուզում էր վազել, բայց արդեն շատ ուշ էր։ Ձնահյուսը նրան ձյունով ծածկեց, և նա թաղվեց հսկայական ձնակույտի տակ։

Երբ մթնեց, ծնողները սկսեցին անհանգստանալ։ Նրանք ժամեր շարունակ փնտրեցին նրան։ Եվ ահա, երբ վերջապես գտան նրան, նկատեցին, որ նա ամուր բռնել է իր ձախ ձեռքի ցուցամատը։ Մահանալիս նա հիշել էր իր Բարի Հովվին։

Նրա ծնողները շատ տխուր էին, սակայն նրանց հանգստություն էր տալիս այն, որ մի օր Հենրիին կրկին տեսնելու են Երկնքում։ Մի օր, երբ նրանք հավիտյան կլինեն Բարի Հովվի հետ։

Արդյոք դու կարո՞ղ ես ասել Տերը իմ Բարի Հովիվն է։


Հերոսներ` հեղինակ, լեռնագնաց, Հենրի։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:46 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)