Home -- Armenian -- Perform a PLAY -- 132 (Fish and questions at breakfast)
132. Ձուկ և հացեր նախաճաշին
Իրադարձությունները շատ արագ էին տեղի ունենում։ Եթե այն ժամանակ թերթեր լինեին, ապա 33 թվականի Զատիկը կլիներ առաջին էջերում։
Կին ընթերցող. - Ամբողջովին մութ էր Հիսուսի մահանալու օրը։
Տղամարդ ընթերցող. - Մահացածները կենդանացան և քաղաք եկան։
Կին ընթերցող. - Երկրաշարժը քարերը ճեղքում էր։
Տղամարդ ընթերցող. - Հարյուրապետն ասում է, որ Հիսուսն իսկապես Աստծո Որդին է։
Կին ընթերցող. - Հիսուսի վերջին խոսքն էր կատարվեց։
Տղամարդ ընթերցող. - Եվ առաջին էջում մեծ տառերով գերեզմանը դատարկ է։
Այս ամենը «Երուսաղեմի պարբերականո՞ւմ» էր գրված։ Ո՛չ, սրանք իրենց աչքով ամեն բան տեսած վկաների տեղեկություններն են։
Աստվածաշունչն ամեն բան պատմում է, դու միայն պետք է կարդաս դրանք։
Գերեզմանը դատա՛րկ է։ Հիսուսը ո՛ղջ է։ Իր հարությունից հետո Նա գնաց Իր աշակերտների մոտ։ Նրանք դեռ դողում էին և վախեցած էին, բայց երբ տեսան Հիսուսին, շատ ուրախացան։
Դրանից հետո Պետրոսը և մյուս աշակերտները հեռացան Երուսաղեմից և գնացին իրենց տները՝ Գալիլիա ծովի մոտ։
Պետրոս. - Ես պատրաստվում եմ ձուկ որսալու։
Հովհաննես. - Մենք գալիս ենք քեզ հետ։
Երեկոյան նրանք գնացին ծով, բայց ամբողջ գիշեր նույնիսկ մեկ ձուկ չորսացին։ Երբ լուսացավ, Հիսուսը կանգած էր ափի մոտ։ Աշակերտները չգիտեին, որ Հիսուսն է։
Հիսուս. - Ինչ-որ բան ունե՞ք ուտելու։
Հովհաննես. - Ո՛չ։
Հիսուս. - Ձեր ուռկանները գցե՛ք նավի աջ կողմից։ (Ջրի ձայն)։
Պետրոս. - Ուռկանը լիքն է։
Հովհաննես. - Դա Հիսո՛ւսն է՝ Տե՛րը։
Ափից ընդամենը 90 մետր հեռավորության վրա նրանք հիանալի որս արեցին և բռնեցին 153 ձուկ։
Հիսուս. - Եկեք նախաճաշե՛ք։
Կրակի կողքին՝ հացը և խորոված ձուկն արդեն պատրաստ էին։ Երրորդ անգամ էր, որ Հիսուսը հայտնվեց Իր ընկերներն։ Պետրոսի խիղճը տանջում էր իրեն։ Նա մտածում էր, թե ինչպես երեք անգամ ուրացավ Հիսուսին։ Ճաշից հետո Հիսուսը Պետրոսի հետ առանձին խոսեց.
Հիսուս. - Պետրո՛ս, սիրո՞ւմ ես Ինձ։
Պետրոս. - Այո՛, Տե՛ր, Դու գիտես, որ սիրում եմ Քեզ։
Հիսուս. - Պետրո՛ս, սիրո՞ւմ ես Ինձ։
Պետրոս. - Այո՛, Տե՛ր, Դու գիտես, որ սիրում եմ Քեզ։
Հիսուս. - Պետրո՛ս, սիրո՞ւմ ես Ինձ։
Պետրոսը տխրեց, քանի որ Հիսուսը նրան երեք անգամ հարցրեց։
Պետրոս. - Տե՛ր, Դու ամեն բան գիտես։ Դու գիտես, որ ես սիրում եմ Քեզ։
Դու հիմա արդյոք կարո՞ղ ես այսպես պատասխանել Հիսուսի հարցին։
Հիսուսը ներեց Պետրոսին։ Ով որ ներված է, շատ է սիրում Հիսուսին։
Հերոսներ՝ հեղինակ, տղամարդ ընթերցող, կին ընթերցող, Պետրոս, Հովհաննես, Հիսուս։
© Copyright: CEF Germany