STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 133 (School of life 1)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

133. Կյանքի դպրոց 1


Բարի գալուստ կյանքի դպրոց։ Հրաշալի է, որ մեզ հետ ես։

Աղջիկ. - Միացի՛ր, մեզ հետ հետաքրքիր է։

(Փողոցի աղմուկ։ անվադողերի, մեքենաների և հեծանիվի ազդանշանի ձայներ)։

Տղան և աղջիկը հերթով. - Թեքվե՛ք աջ, կայանելն արգելվում է, վտանգավոր ոլորաններ, սպիտակ և կարմիր սլաքներ, որտե՞ղ եմ ես, որտե՞ղ պետք է գնամ, կա՛նգ առ, ուշադրությո՛ւն՝ սահող սառույց։

Ինչքա՜ն շատ են նշանները և ինչքա՜ն բազմազան են։ Ճանապարհատրանսպորտային նշանները, որոնք ճանապարհի եզրին են դրված, շատ կարևոր են։ Դրանք դրված չեն, որ ձեզ զսպեն կամ զայրացնեն ձեզ, այլ որ պաշտպանեն և հասցնեն ձեզ ձեր նպատակակետին։

Աստվածաշնչում Աստված քո կյանքի ճանապարհորդության համար «նշաններ» է տվել։ Նա չի ուզում զայրացնել մեզ Իր պատվիրաններով, այլ ուզում է պաշտպանել մեր կյանքը։

Աղջիկ. - Միացի՛ր կյանքի մեր դպրոցին։

Տղա. - Վստա՛հ եմ, որ քննությունը կանցնես։

Կյանքի ճամփորդությունը շատ հետաքրքիր է։

Կա երկու ճանապարհ, բայց մենք կարող ենք միայն մեկն ընտրել։ Աստվածաշունչը ճանապարհային քարտեզի նման է. ցույց է տալիս՝ որ կողմով գնանք։

Ընթերցող. - Գնա՛ նեղ ճանապարհով։ Լայն ճանապարհը մեզ կործանման է տանում։ Շատերը որոշում են հենց այդ ճանապարհով գնալ, բայց նեղ ճանապարհն է ուղին, որը մեզ դեպի հավիտենական կյանք է առաջնորդում։ Քչերն են որոշում այդտեղով գնալ։

Աստվածաշունչը ուղեցույցի պես է։ Այն մեզ ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսն է միակ ճանապարհը դեպի Աստված։

Ընթերցող. - Հիսուսն ասում է։ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը․ ոչ մեկը Հորը չի գա, բացի Ինձանով» (Հովհաննես 14։6)։

Երբ մեր կյանքի ճանապարհորդությունը մեզ դժվարությունների միջով է տանում, և մութ թունելների միջով ենք անցում ու դուրս գալու ճանապարհը չենք գտնում, կարող ենք նայել Աստվածաշնչին, քանի որ այն կարծես լավ լուսարձակ լինի։

Եվ Տեր Հիսուսը մեր կյանքի դպրոցի լավագույն ուսուցիչն է։ Նա ուզում է քայլել քեզ հետ քո կյանքի ընթացքում։ Երբ տխուր կամ զայրացած ես, կամ որևէ դեպք է պատահել,Նա քեզ հետ կլինի և քեզ միայնակ չի թողնի։ Սա է Նրա խոստումը։

Ընթերցող. «Ու նեղության օրը կանչի՛ր Ինձ, Ես քեզ կազատեմ, ու դու կփառաբանես Ինձ» (Սաղմոս 50։15)։

Աղոթքը լավագույն շտապ միջոցն է։ Փորձի՛ր։

Քեզ լավ ճանապարհ եմ մաղթում քո կյանքի ճամփորդությունում։

ԿԱ՛ՆԳ ԱՌ։ Հաջորդ թողարկմանը մեր ճամփորդությունը շարունակվելու է։


Հերոսներ՝ հեղինակ, աղջիկ, տղա, ընթերցող։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:02 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)