STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 131 (The death penalty for God’s Son)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

131. Մահապատիժը Աստծո Որդու համար


Դատավորը կողմ էր մահապատժին։ Դահիճը պատրաստվեց, և Տեր Հիսուսին հանձնեցին Իր թշնամիներին։

Նրանք թաղրեցին Նրան, հարվածեցին Աստծո Որդու դեմքին և ծեծեցին նրան։

Ծեծը մեզ հիշեցնում է պատժի մասին։ Հիսուսը դրան արժանի չէր։ Նա երբեք մեղք չգործեց։ Այնուամենայնիվ, Նա մահապատժի ենթարկվեց ամենասարսափելի ձևով։

Արյունահոսող մեջքին դրված ծանր փայտե խաչը Նա տարավ Երուսաղեմի փողոցներով։

Քաղաքից դուրս՝ Գողգոթա կոչված բլրի վրա, դաժան զինվորները Նրան գամեցին խաչին երկու հանցագործների միջև, մեկը՝ նրա ձախ կողմում, իսկ մյուսը՝ աջ։

Խաչի վրա մեռնելը սարսափելի էր։ Հիսուսը գլխացավեր ուներ, սարսափելի ծարավ էր, և շունչը կտրվում էր։

Բացի այդ՝ նրա թշնամիները ծաղրում էին Նրան։

Ծաղրող. - Հե՜յ, եթե Դու իրոք Աստծո Որդին ես, ուրեմն իջի՛ր խաչից։

Զինվոր. - Եթե դու հրեաների թագավորն ես, ապա փրկի՛ր քեզ։

Եթե Հիսուսն ուզեր փրկել ինքն իրեն, Նա Երկնքից երկիր չէ՛ր գա։

Նա հենց այդ նպատակով էր եկել, որ փրկի մեզ, քանի որ Նա սիրում է մեզ։ Հիսուսը նույնիսկ Իր թշնամիներին է սիրում։

Հիսուս. - Հա՛յր, ների՛ր նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում։

Պատկերացրո՛ւ՝ երեք խաչ՝ Հիսուսը մեջտեղում, իսկ աջ և ձախ կողմերում հանցագործներ են խաչված։ Չի՞ թվում, որ կարծես Նա Իր ձեռքերը պարզել է դեպի այդ երկու մեղավորները։

Հանցագործ 1. (ատելությամբ) - Դո՞ւ ես այդ խոստացված Փրկիչը, ուրեմն ինքդ քեզ փրկի՛ր։

Հանցագործ 2. - Լռի՛ր, մոռացե՞լ ես Աստծուն։ Մենք մեր արածի համար մեղավոր ենք և պատժի ենք արժանի, բայց Նա ոչ մի սխալ բան չի արել։ Տե՛ր Հիսուս, խնդրում եմ հիշի՛ր ինձ, երբ թագավորությունովդ գաս։

Հիսուս. - Ասո՛ւմ եմ քեզ, այսօր դու ինձ հետ դրախտում կլինես։

Հանցագործներից մեկը խոստովանեց իր մեղքը, դրա համար էլ կարողացավ գնալ Երկինք։

Նա ճի՛շտ էր․ մենք բոլորս մեղավոր ենք, բայց Հիսուսը ներում է, և Նրա ձեռքերը միշտ դեպի մեղավորներին են ուղղված։

Մեկ անգամ ևս պատկերացրո՛ւ այն երեք խաչերը՝ Հիսուսը մեջտեղում է, Նրա աջ և ձախ կողմերում հանցագործներ են խաչված։ Մեկը հավատաց Հիսուսին, իսկ մյուսը՝ ծաղրեց Նրան։ Մեկը փրկվեց, մյուսը՝ կործանվեց։ Ո՞ր կողմում ես դու կանգնած։

Հիսուսն այսօր Իր ձեռքը դեպի քեզ է մեկնում։ Նրա սերն ավելի մեծ է, քան քո մեղքը։


Հերոսներ՝ հեղինակ, ծաղրող, զինվոր, Հիսուս, հանցագործ 1, հանցագործ 2։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:01 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)