STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 070 (It‘s worth it)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

70. Այն արժանի է


Պետրոս. - Ինչպիսի՜ անհաջողություն։ Ամբողջ գիշեր փորձել են ձուկ որսալ, բայց նույնիսկ մի հատ չենք բռնել։

Հիասթափված և հոգնած ձկնորսներն իրենց նավակներով դեպի ափը գնացին։ Անհաջող գիշերային հերթափոխը ետևում էր, սակայն նրանք, միևնույն է, պետք է մաքրեին և վերականգնեին իրենց ուռկանները։

Գալիլիա ծովի մոտ հանկարծ ամբոխ հավաքվեց։ Հիսուսն այնտե՛ղ է։ Նրանք ուզում էին լսել Նրան․ միշտ արժեր լսել Նրան։ Նրա խոսքերը բոլորին քաջություն և նոր ուժ էին տալիս։ Մարդիկ իրար հրում էին։ Հիսուսը բոլորովին տեղ չուներ։

Հիսուս. - Պետրո՛ս, թո՛ւյլ տուր մտնել քո նավակը և հրի՛ր ափից մի փոքր այն կողմ։

Հիմա արդեն բոլորը կարող էին ավելի լավ լսել և տեսնել Նրան։ Երբ վերջացրեց Իր քարոզը, նայեց Պետրոսին։

Հիսուս. - Պետրո՛ս, տա՛ր մեզ ծովի մեջտեղը։ Ձեր ուռկանները դրե՛ք նավակի մեջ։ գնում ենք ձկնորսության։

Ես շատ կուզեի Պետրոսի դեմքը տեսնել։ Հիմա մենք գնում ենք ձկնորսությա՞ն։ Օրվա այս ժամին ձկները տաքությունից իջնում են ծովի հատակը։ Ոչ մի ձուկ դեպի ուռկանները չի լողա։ Պետրոսը գիտի, թե ինչ է խոսում։ Ի վերջո նա ձկնորսության առևտրով էր զբաղվում։

Պետրոս. - Վարդապե՛տ, ամբողջ գիշեր աշխատեցինք և ոչ մի ձուկ չբռնեցինք։

Մենք կարող ենք Հիսուսին պատմել մեր անհաջողությունները։

Պետրոս. - Բայց քանի որ Դու ես ասում, որ անեմ, ուռկանները ծովը կգցեմ։

Ի՜նչ հիանալի քայլ արեց Պետրոսը։ Նա ամեն ինչ չէ, որ գիտեր։ Նա լսեց Հիսուսին և չզղջաց։ Նա ուրիշ ձկնորսների հետ ծովի խորքը գնաց և ուռկանները ջուրը գցեց։ Հրաշք տեղի ունեցավ։ Նրանք այնքան ձուկ որսացին, որ ուռկանները սկսեցին պատռվել։

Պետրոս. - Հովհաննե՜ս, Հակոբո՜ս, օգնե՜ք։ Միայնակ չենք կարողանում գլուխ հանել։

Նրանք ձեռքով կանչեցին իրենց ընկերներին և երկու նավակի մեջ ձուկ լցրին։ Այնքան ձուկ կար, որ նավակները համարյա խորտակվում էին։

Պետրոսը շատ տպավորված էր Հիսուսի կատարածով։ Նա հասկացավ, որ ինքը շատ է տարբերվում Նրանից։

Պետրոս. - Տե՛ր, ինձնից հեռո՛ւ գնա. ես մեղավոր մարդ եմ։

Ի՜նչ հրաշալի է, որ Հիսուսը Պերոսից չհեռացավ, այլ ներեց նրան։

Նա նույնը կանի ինձ և քեզ համար, եթե մեր մեղքերը Նրան խոստովանենք։

Հիսուս. - Պետրո՛ս, մի՛ վախեցիր։ Սրանից հետո մարդկանց ձկնորս ես լինելու։

Նոր աշխատանք. հիմա Պետրոսը Հիսուսի համար մարդկանց ձկնորս պետք է լիներ։ Հիանալի է, որ Հիսուսը առանձնահատուկ մարդկանց չի կանչում, այլ ինձ և քեզ պես, Պետրոսի պես մարդկանց, ովքեր լսում են Իր խոսքը և հասկանում, որ արժե ապրել Նրա հետ։


Հերոսներ` հեղինակ, Պետրոս, Հիսուս։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 01:13 PM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)