STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 071 (The cast-your-cares hint)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

71. Վստահի՛ր քո կարիքները


Ի՜նչ հրաշալի կլիներ, չէ՞, եթե այլևս հոգսեր ու խնդիրներ չունենայինք։

Աղջիկ. - Ես երազում եմ, որ այլևս պատերազմներ չլինեն։

Տղա. - Եվ չլինեն վթարներ կամ քաղցկեղ հիվանդությունը։

Աղջիկ. - Եվ ծնողները չբաժանվեին։

Տղա. - Ես երազում եմ, որ ոչ մի երեխա սոված չմնա։

Ի՜նչ հրաշալի կլիներ, եթե այս ամենը իրականություն լիներ։

Երբեմն ես էլ եմ նույնը երազում։ Դու նո՞ւյնպես։ Բայց, մինչ մենք ապրում ենք այս երկրի վրա, այսպիսի երազանքները չեն կարող ամբողջությամբ իրականանալ։

Բայց ես լավ լուր ունեմ քեզ համար։ կա Մեկը, ով քեզ միայնակ չի թողնի քո հոգսերի հետ. դա Հիսո՛ւսն է։ Որտեղի՞ց գիտեմ դա։ Պետրոսի՛ց։

Աստվածաշնչում Պետրոսի գրած նամակներից կան, որոնցից մեկում նա ասում է։ «Նրա՛ն թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ Նա ձեր մասին հոգում է»։

Պետրոսն իր փորձառությունից է խոսում։

Մի օր նրա զոքանչը շատ հիվանդ էր։ Նա պառկած էր մահճակալի մեջ և բարձր ջերմություն ուներ։ Պետրոսը և իր կինը չգիտեին, թե ինչ անեն։

Երբ Հիսուսը նրանց այցելեց, նրանք պատմեցին իրենց խնդրի մասին։

Պետրոս. - Հիսո՛ւս, խնդրում եմ օգնի՛ր մեզ։ Իմ զոքանչը շատ հիվանդ է։ Մենք անհանգստանում ենք նրա համար։

Հիսուսը հասկանում է մեր մեծ ու փոքր խնդիրները և ուրախությամբ օգնում է։

Աստվածաշնչում գրված է, որ Հիսուսը գնաց անկողնու մոտ, բռնեց հիվանդ կնոջ ձեռքը։ Նա օգնեց նրան կանգնելու, և կնոջ ջերմությունը միանգամից անցավ։ Նա մի վայրկյանում առողջացավ և կրկին առողջ էր, նույնիսկ համեղ ճաշեր պատրաստեց բոլորի համար։

Ունե՞ս խնդիրներ։ Պատմի՛ր Հիսուսին դրանց մասին։ Նա լսում է քո աղոթքները։ Միգուցե Նա չօգնի քեզ այնքան արագ, ինչպես Պետրոսին, բայց կարող ես համոզված լինել, որ Հիսուսը երբեք չի ուշանա, նույնիսկ երբ պետք է աղոթքի պատասխանների համար սպասենք։

Եվ միշտ հիշի՛ր Պետրոսի լավ խորհուրդը.

Պետրոս. - «Նրա՛ն թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ Նա ձեր մասին հոգում է»։


Հերոսներ` հեղինակ, աղջիկ, տղա, Պետրոս։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:50 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)