STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 072 (Sensation on the sea)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

72. Ցնցող իրադարձություն ծովի վրա


Ցնցող իրադարձություն Գալիլիա ծովի վրա։

Պետրոս. - Ես շատ ոգևորված եմ Հիսուսի արածով։ Ես դժվարաում եմ հավատալ։ հինգ հացով և երկու ձկով Նա կերակրեց հինգ հազար մարդու, գումարած կանանց և երեխաներին. բոլորը կերան և կշտացան։

Աշակերտ. - Տեսա՞ք, թե ինչքան ավելացավ։ Այն ավելի շատ էր, քան սկզբում կար։

Պետրոս. - Հրաշալի՛ է, Նա քիչը կարողացավ շատացնել։

Հիսուսը՝ Աստծո Որդին, յուրահատուկ է։ Նա կարող է քիչը շատացնել։

Մարդիկ զարմացած էին հրաշքով և երեկոյան իրենց տները վերադարձան։ Ապա Հիսուսը միջամտեց աշակերտների խոսակցությանը։

Հիսուս. - Նստե՛ք նավակները և նավարկե՛ք դեպի մյուս ափը։

Նա չնստեց նավը, այլ բարձրացավ լեռը՝ աղոթելու։

Աշակերտներն առանց Հիսուսի գիշերով նավարկում էին դեպի ծովի մյուս ափը։ Հանկարծ փոթորիկ սկսվեց։ Ձկնորսները իջեցրին առագաստները։ Առաջին ալիքը հարվածեց նավին։ Ա՜խ, եթե Հիսուսն այս սարսափելի իրավիճակում իրենց հետ լիներ։ Նրանք վախեցած էին և սկսեցին բղավել։ Բայց հետո ամեն բան դեպի ավելի վատը գնաց։

Պետրոս. - Այնտե՛ղ, տեսնո՞ւմ եք, ուրվակա՜ն է։

Աշակերտ. - Ես այլևս չե՛մ դիմանում։

Սպիտակ պատկերը շարժվում էր ջրի վրայով և գնում էր դեպի նավի ուղղությամբ։ Աշակերտները բղավեցին։ Բայց դա ուրվական չէր։

Հիսուս. - Քա՛ջ եղեք, Ե՛ս եմ, մի՛ վախեցեք։

Աշակերտները ճանաչեցին Նրա ձայնը. դա Հիսուսն էր։ Պետրոսն առաջինն էր, ով համարձակվեց խոսել։

Պետրոս. - Տե՛ր, եթե իսկապես Դու ես, ապա հրամայի՛ր ինձ, որ ջրի վրայով Քեզ մոտ գամ։

Հիսուս. - Արի՛։

Հրա՜շք։ Պետրոսը նավից իջավ և ջրի վրայով գնաց դեպի Հիսուսը։ Մինչ նայում էր Հիսուսին, ամեն բան լավ էր։ Բայց երբ նայեց ալիքներին, սկսեց խորտակվել։

Պետրոս. - Տե՛ր, փրկի՛ր ինձ։ Օգնի՛ր ինձ։

Հիսուսը ձեռքը երկարեց, բռնեց Պետրոսի ձեռքն ու փրկեց նրան։

Հիսուսը՝ Աստծո Որդին, յուրահատուկ է։ Նա փրկում է։

Հիսուս. - Վստահի՛ր Ինձ։ Տո՛ւր ինձ քո ամբողջ սիրտը։

Պետրոսը Հիսուսի հետ մտավ նավը։ Փոթորիկը հանդարտվեց, և քամին կանգնեց։ Բոլորը ծունկի եկան և խոնարհվեցին հիանալի Տիրոջ առջև։

Պետրոս. - Իրապես, Դու Աստծո Որդին ես։

Հիսուսը՝ Աստծո Որդին, յուրահատուկ է։ Նրա համար անհնար բան չկա։

Նա չի՛ պահանջում, որ քայլես ջրի վրայով, բայց քայլի՛ր, երբ Հիսուսի հետ ես։ Յուրաքանչյուր պարագայում Նա կառաջնորդի և կօգնի քեզ։


Հերոսներ` հեղինակ, Պետրոս, աշակերտ, Հիսուս։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 12, 2020, at 10:09 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)