STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 061 (A new star 1)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

61. Նոր աստղը 1


Միլիարդավոր աստղեր էին շողում երկնքում։ Բաբելոնացի տղամարդիկ աստղադիտակով դիտում էին լուսավոր երկինքը։

Առաջին իմաստուն մարդ. - Այնտե՛ղ նայիր, նոր աստղ։ Սա առաջ երբեք այստեղ չի եղել։

Երկրորդ իմաստուն մարդ. - Ճի՛շտ ես։ Հանկարծ այստեղ նոր աստղ հայտնվեց։ Ի՞նչ է սա նշանակում։

Այս իմաստուն մարդիկ շատ բան գիտեին աստղագիտության մասին։ Պատասխանը գտնելու համար նրանք քարե տախտակների և երկար մագաղաթների մեջ սկսեցին փնտրել։

Առաջին իմաստուն մարդ. - Ահա՛, այստե՛ղ։ այս աստղը մեզ ցույց է տալիս, որ հրեաների Թագավորն է ծնվել։

Երկրորդ իմաստուն մարդ. - Յուրահատուկ Թագավոր։ Լավագույն բանը, որ կարող ենք անել, դա նրան գտնելն ու երկրպագելն է։

Հիսուսը՝ հավիտենական Թագավորը, ծնվեց։

Առաջինը Աստված հովիվներին ասաց, իսկ հետո բաբելոնացի մոգերին՝ իմաստուն մարդկանց։

Շուտով այդ իմաստուն մարդիկ ճամփորդական իրերն ու նվերները դրեցին ուղտերի վրա։ Նրանք ավելի քան 1000կմ ճանապարհ պետք է անցնեին։ Նրանց ճամփորդությունը ամիսներ տևեց։ Հիսուսը շատ կարևոր էր նրանց համար։ Նրանք ուզում էին երկրպագել Նրան և ցույց տալ բոլորին, որ ընդունում են Հիսուսին՝ որպես իրենց կյանքի Տիրոջ։

Դու նո՞ւյնպես այս սուրբծննդյան շրջանում Նրան ցույց կտաս դա։ Ցանկանո՞ւմ ես, որ Հիսուսը քո Տերն ու Փրկիչն էլ լինի։

Հոգնած իմաստունները հասան Երուսաղեմ։

Առաջին իմաստուն մարդ. - Որտե՞ղ է նորածին Արքան։ Մենք տեսել ենք Նրա աստղը և եկել եք Նրան երկրպագելու։

Ոչ ոք չէր պատասխանում նրանց։ Մարդիկ զարմանում և շարունակում էին քայլել։ Հերովդես թագավորը ամենազարմացածն էր։ Այս սարսափելի թագավորը, ումից բոլորը վախենում էին, վախեցած էր, որ կկորցնի իր թագը։ Նա արագ իր մոտ կանչեց քահանայապետներին ու դպիրներին։

Հերովդես. - Գիտե՞ք, թե որտեղ է ծնվելու Քրիստոսը։

Դպիր. - Իհա՛րկե գիտենք։ Մենք ուսումնասիրել ենք Աստծո Խոսքը։ Թագավորը Բեթլեհեմում պետք է ծնվի։

Այս խոսքերը Հերովդեսին սրի պես խոցեցին։ Բայց նա իր վախը ցույց չտվեց, այլ թաքուն դիմեց բաբելոնացի տղամարդկանց։

Հերովդես. - Ե՞րբ է աստղը հայտնվել։ Ե՞րբ եք առաջին անգամ այն նկատել։

Առանց ոչ մի բան կասկածելու՝ նրանք թվականներն ասացին։ Հիմա թագավորը գիտի այն, ինչ նրան պետք էր իմանալ։

Հերովդես. - Գնացե՛ք Բեթլեհեմ և փնտրե՛ք երեխային։ Երբ գտնեք Նրան, վերադարձե՛ք և տեղեկացրե՛ք ինձ, ես նույնպես ուզում եմ երկրպագել նրան։

Իսկապե՞ս նա ցանկանում էր երկրպագել։ Ո՛չ։ Նա ստում էր և ուզում էր միակ թագավորը լինել, դրա համար էլ ցանկանում էր սպանել նորածին Թագավորին։ Մոգերը գնացին Երուսաղեմ։

Հաջորդ թողարկմանը կիմանաս, թե ինչ եղավ հետո։


Հերոսներ` հեղինակ, երկու իմաստուն մարդ, Հերովդես, դպիր։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 12, 2020, at 10:06 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)