Home -- Armenian -- Perform a PLAY -- 060 (Christmas – so different 2)
60. Շատ տարբեր Սուրբ Ծնունդը 2
Սարերի մեջ գտնվող փոքրիկ գյուղում ոչ ոք չէր տոնում Սուրբ Ծնունդը։ Ոչ ոք ուրախ չէր, որ Տեր Հիսուսը ծնվել է, սակայն Տուրեայի մոտ տարբեր էր։ Նա առավոտյան գաղտնի պատմել էր իր եղբորը Մարիամի, Հովսեփի և փոքրիկ Հիսուսի մասին։ Նա ցանկանում էր տոնել Սուրբ Ծնունդը, սակայն չգիտեր, թե ինչպես։
Քրիստոնեական դպրոցում կային սուրբծննդյան ծառեր, նվերներ, լույսեր և երգեր, բայց ոչ այստեղ։ Նա կապեց իր գոգնոցը, հունցեց հացի խմորը, ջուր քաշեց ջրհորից և կթեց այծերին։ Տուրեան ուրախ էր, երբ օգնում էր իր հոգնած մայրիկին։ Դա նույնպես միջոց էր Սուրբ Ծնունդը տոնելու։ Երեկոյան շատ հյուրեր եկան։ Բոլոր բարեկամները ուզում էին տեսնել Տուրեային, քանի որ նա տանն էր միայն դպրոցական արձակուրդների ժամանակ։
Նրանք տապակած նապաստակ և լավաշ կերան։ Բոլորին դուր եկավ ուտելիքը։
Ընթրիքից հետո Հասսանը հանկարծակի ասաց։
Հասսան. - Տուրե՛ա, մեզ պատմի՛ր փոքրիկ Հիսուսի մասին, Ով մսուրի մեջ էր դրված, այն պատմությունը, որ առավոտյան պատմեցիր։
Վտանգավոր լռություն տիրեց սենյակում։ Հիսուսի անունն այստեղ ընդունված չէր, դրա համար էլ բոլորը բարկացած նայեցին Տուրեային։ Արմինը՝ նրա եղբայրը, ծաղրեց նրան։
Արմին. - Դա ձեզ դպրոցում են սովորեցրե՞լ։ Այլևս դրա մասին չխոսե՛ս։
Տուրեան լռում էր։ Նա միայնակ և մերժված էր զգում, ինչպես Հիսուսը շատ տարիներ առաջ։ Սակայն ինչ էլ պատահի, նա ցանկանում էր հավատարիմ մնալ Նրան։ Տուրեայի հայրիկը խոսեց։
Հայրիկ. - Տուրեան միանշանակ չի հավատում աստվածաշնչյան պատմություններին։ Մենք այլ կրոն ունենք, նա դա գիտի։ Այդպես չէ՞, Տուրե՛ա։
Տուրեա. - Բայց ես հավատում եմ Հիսուսին։ Նա է Երկինք գնալու միակ ճանապարհը։ Հիսուսն ասել է։ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ոչ մեկը Հորը չի գա, բացի Ինձանով» (Հովհաննես 14:6)։
Սառը լռություն և խոժոռ հայացքներ ուղղվեցին դեպի տաներեք տարեկան աղջկան։ Տուրեային ցավեցնում էր այն փաստը, որ ուրիշիները մերժում էին Հիսուսին։ Նա դուրս վազեց և սկսեց լաց լինել։ Նա միակն էր, ով սիրում էր Հիսուսին։ Ինչո՞ւ ուրիշները չէին սիրում նրան։ Տուրեան պատասխաններ չուներ։
Հանկարծ նրա եղբայրը՝ Հասսանը, կանգնեց նրա կողքին։
Հասսան. - Տուրե՛ա, ես սիրեցի քո պատմությունները։ Ես ցանկանում եմ քեզ պես լինել։
Տուրեան ժպտաց։ Նա այլևս չէր վախենում։ Սուրբծննդյան ուրախություն եկավ նրա սրտում։ Նա տոնեց Սուրբ Ծնունդը իր սրտում Հիսուսի հետ։
Հերոսներ` հեղինակ, Հասսան, Արմին, Տուրեա, հայրիկ։
© Copyright: CEF Germany