STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 059 (Tears on Christmas 1)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

59. Արցունքներ Սուրբ Ծնունդին 1


Քրիստոնեական գիշերօթիկ դպրոցում բոլորը պատրաստվում էին հեռանալու։ Տուրեան սուրբծննդյան հանգստին էր պատրաստվում։ Հայրը վերցրեց և տարավ նրան. մեքենայով երկար ճանապարհ էր դեպի տուն։ Տուրեան շատ բաների մասին էր մտածում։

Տուրեա. - Հայրի՛կ, Ռաշիդն ինձ կճանաչի՞։ Ինչպե՞ս է Հասսանը։

Տուրեան ուրախ էր, որ ընտանիքի անդամներին, կատվին և այծերին է տեսնելու։

Երբ հասան իրենց գյուղի մոտ, պատուհանից մոմի լույս երևաց։ Մոմի լույսի շուրջ միջատներ էին թռչում։ Եվ աղջիկները, որոնք ջրհորից ջուր էին քաշում, ձայն տվեցին։

Աղջիկներ. - Բարև՜, Տուր՜եա, ուրա՛խ ենք, որ վերադարձել ես։ Ինչպե՞ս ես։ Կպատմե՞ս քո դպրոցի մասին։

Տուրեա. - Այո՛, բայց վաղը։ Արդեն ուշ է։ Եկե՛ք և այցելե՛ք ինձ։

Նրա մայրը Տուրեայի ամենասիրելի ուտելիքն էր պատրաստել։ Շատ բան կար պատմելու։ Չնայած Տուրեան երկար ժամանակ է, որ բացակայել է, սակայն ամեն բան այնպես էր, ինչպես առաջ։ Սակայն մի բան կար, որ տարբեր էր։ Նա սկսեց մտածել դրա մասին, երբ պառկեց քնելու։

Դա Սուրբ Ծնունդն էր։ Գյուղում ոչ ոք չէր տոնում Սուրբ Ծնունդը։ Տուրեան միակն էր, ով սիրում էր Հիսուսին։ Նա ցանկանում էր տոնել այն, սակայն չգիտեր, թե ինչպես։

Տուրեա. - Մի միտք ունեմ։ Վաղը ես շուտ կարթնանամ, որ Աստվածաշունչ կարդամ։

Եվ նա այդպես էլ արեց։ Նա դուրս փախավ տնից և բլուրը բարձրացավ։ Նա նստեց այնտեղ և Մարիամի, Հովսեփի և փոքրիկ Հիսուսի մասին սկսեց կարդալ։

Տուրեա. - Հիսուսը եկավ, սակայն Իր իսկ ժողովուրդը չընդունեց Նրան։ Տեր Հիսուսի ծնվելու ժամանակ Բեթլեհեմում դռներն էին փակ Նրա առջև, իսկ հիմա մարդկանց սրտերն են փակ։

Երբ Տուրեան տասը տարեկան էր, խնդրել էր Հիսուսին, որ գա իր կյանք. և ընդունել էր Նրան՝ որպես իր Տիրոջ և Փրկչի։

Հասսան. - Տուրե՛ա, քե՛զ էի փնտրում։ Ի՞նչ ես կարդում։

Արդյոք նրա եղբայրը մայրիկին և հայրիկին կասի՞, եթե Տուրեան նրան աստվածաշնչյան պատմություն պատմի։ Դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Սակայն նա, այնուամենայնիվ, պատմեց նրան։ Սուրբ Ծնունդին աշխարհի բոլոր ծայրերում լսվում էին զանգերի ղողանջները, միևնույն պահին մի փոքրիկ տղա առաջին անգամ լսեց Հիսուսի մասին։

Սուրբծննդյան օրը հիանալի սկիզբ ունեցավ, սակայն օրվա վերջում արցունքներ էին լինելու։ Իսկ թե ինչո՞ւ, կիմանաս հաջորդ թողարկմանը։


Հերոսներ՝ հեղինակ, աղջիկ, Տուրեա, Հասսան։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:47 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)