Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 161 (Can the dead live 2)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

161. Կարո՞ղ է մահացածը ապրել 2


Ի՞նչ կանեիր, եթե Հիսուսը քո աղոթքին քո ուզածի պես չպատասխաներ։ Արդյոք կբարկանայի՞ր և այլևս չէի՞ր աղոթի։

Մարթան այդպես չարեց, երբ իր եղբայրը մահացել էր։ Երբ Հիսուսը վերջապես եկավ, Ղազարոսն արդեն որոշ ժամանակ էր, ինչ թաղվել էր։

Մարթա. - Հիսո՛ւս, եթե շուտ գայիր, իմ եղբայրը չէր մահանա։

Հիսուս. - Ղազարոսը հարություն կառնի։

Մարթա. - Ես գիտեմ, որ նա հարություն պիտի առնի հարության ժամանակ՝ վերջին օրերում։

Հիսուս. - Ես եմ հարությունը և կյանքը, ով հավատում է Ինձ, թեև մեռնի, պիտի ապրի։ Հավատո՞ւմ ես դրան։

Մարթա. - Ես հավատում եմ, որ Դու ես Աստծո Որդին։

Հիսուսին հավատալը ամենաճիշտ որոշումն է։ Նույնիսկ երբ չես հասկանում Նրան, Հիսուսին հավատալը ամենաճիշտ որոշումն է։

Մարթան վազեց տուն։

Մարթա. - Մարիա՛մ, Հիսուսը քե՛զ է սպասում։

(Վազելու ոտնաձայներ)։ Նա չէր հասկանում, թե ինչու իր եղբայրը պետք է մահանար։

Նա արցունքն աչքերին վազեց Հիսուսի մոտ։

Մարիամ. - Հիսո՛ւս, եթե Դու այստեղ լիներ, Ղազարոսը չէր մահանա։

Հիսուս. - Որտե՞ղ եք թաղել նրան։

Մարիամ. - Արի՛ մեզ հետ, մենք Քեզ ցույց կտանք։

Թաղման մասնակիցներից նույնպես նրանց հետ գնացին դեպի գերեզման, որի դիմաց հսկայական քար էր դրված։

Եվ Հիսուսն արտասվեց։

Տղամարդ. - Նա արտասվո՛ւմ է։ Նա Ղազարոսին շատ էր սիրում։

Տղամարդ. - Ապա ինչո՞ւ թույլ տվեց, որ նա մահանա։

Հիսուս. - Մի կո՛ղմ գլորեք քարը։

Մարթան սարսափեց։

Մարթա. - Տե՛ր, նա արդեն չորս օր է ինչ մեռած է, արդեն հոտած կլինի։

Հիսուս. - Մարթա՛, եթե հավատում ես Ինձ, Աստծո փառքը կտեսնես։

Հիսուսին հավատալը լավագույն որոշումն է, նույնիսկ եթե վատ բաներ են տեղի ունենում։

Նույնիսկ եթե երբեմն Նրան չես հասկանում, Հիսուսին հավատալը ամենաճիշտ որոշումն է։

Տղամարդիկ քարը մի կողմ գլորեցին։ Հիսուսը վեր նայեց։

Հիսուս. - Հա՛յր, գոհանում եմ Քեզանից, որ Ինձ լսեցիր։ Ղազարո՛ս, դո՛ւրս արի։

Հրաշք տեղի ունեցավ. Ղազարոսը դուրս եկավ գերեզմանից: Շատերը տեսան դա և հավատացին Հիսուսին։ Հիսուսին հավատալը՝ միշտ լավագույն բանն է՝ անկախ իրավիճակից։ Իսկ դու հավատո՞ւմ ես Հիսուսին։


Հերոսներ՝ հեղինակ, Մարթա, Հիսուս, Մարիամ, երկու տղամարդ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:08 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)