Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 160 (Why does Jesus allow it 1)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

160. Ինչու է Հիսուսը դա թույլ տալիս 1


Երեք հարազատները անբաժան էին։ Ճանաչո՞ւմ ես նրանց՝ Մարթան՝ լի գաղափարներով և միշտ շարժման մեջ, Մարիամը՝ մի փոքր ամաչկոտ և լուռ, Ղազարոսը՝ նրանց հուսալի եղբայրը։ Երեքն էլ սիրում էին Հիսուսին։

Երբ Նա Իր աշակերտների հետ գնաց Բեթանիա, այցելեց նրանց։

Փոքրիկ տան մեջ միշտ ուրախ տրամադրություն էր, մինչ այն օրը, երբ Ղազարոսը շատ ծանր հիվանդացավ։ Մարիամը շատ անհանգիստ նստած էր նրա մահճակալի կողքին։ Իր հիվանդ եղբայրը հազիվ էր բառեր արտասանում։ Նա փակեց իր աչքերը։

Երբ Մարթան մտավ սենյակ և տեսավ եղբոր անգույն դեմքը, սարսափեց։

Մարթա. - Մարիա՛մ, այսպես չի՛ կարող շարունակվել։ Հիսուսը միակն է, Ով կարող է օգնել։ Ես հենց հիմա լուր կուղարկեմ Նրան։

Շնչակտուր սուրհանդակները Տեր Հիսուսին գտան Հորդանան գետի մոտ։

Սուրհանդակ. - Հիսո՛ւս, արա՛գ արի։ Մարիամն ու Մարթան են ինձ ուղարկել։ Ղազարոսը շատ ծանր հիվանդ է։ Արա՛գ արի, թե չէ նա կմահանա։

Հիսուսը սիրում էր այդ երեք հարազատ մարդկանց, բայց Նա անմիջապես չգնաց, այլ Իր աշակերտների հետ մի քանի օր մնաց Իր գտնված վայրում։

Հիսուս. - Եկե՛ք, հիմա գնա՛նք, Ղազարոսը քնած է։ Ես նրան կարթնացնեմ։

Աշակերտ. - Եթե նա քնած է, ապա շուտով կապաքինվի։

Հիսուս. - Ես մեկ այլ բան նկատի ունեի «քնած» ասելով։ Ղազարոսը մահացե՛լ է։

Աշակերտ. - Մահացե՞լ է։

Հիսուս. - Ես ուրա՛խ եմ, որ այնտեղ չէի, քանի որ դրա պատճառով դուք կսովորեք Ինձ հավատալ։

Աշակերտները չէին հասկանում, թե ինչ է կատարվում։ Ղազարոսը մահացած էր, իսկ Հիսուսն ուրախ էր։ Ինչպե՞ս պետք է այս իրավիճակում սովորեին հավատալ Նրան։

Արդյոք Հիսուսն ուզում էր ցո՞ւյց տալ, որ կարող են վստահել Իրեն, նույնիսկ երբ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենում, և չեն հասկանում պատճառը։

Ղազարոսին թաղեցին։ Մարիամն ու Մարթան շատ էին լացում։ Շատ մարդիկ գնացին թաղմանը և փորձում էին քույրերին մխիթարել։

Ես քեզ փոքրիկ առաջադրանք եմ ուզում տալ։

Մտածի՛ր այս հարցի պատասխանի շուրջ։ ի՞նչ կանեիր, եթե Հիսուսը քո աղոթքին միանգամից չպատասխաներ և չօգներ քեզ։

Ի՞նչ կանեիր, եթե Նա թույլ տար, որ ամենասարսափելի բանը տեղի ունենա քեզ հետ։

Կհավատայի՞ր, որ անկախ ամեն ինչից՝ Նա սիրում է քեզ։

Խնդրում եմ մտածի՛ր այս հարցերի շուրջ։

Եվ հիշի՛ր՝ հաջորդ թողարկմանը պատմությունը շարունակվելու է։


Հերոսներ՝ հեղինակ, Մարթա, սուրհանդակ, Հիսուս, աշակերտ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:08 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)