STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 129 (Shabola from South Africa) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
129. Շաբոլան Հարավային Աֆրիկայից(Մուրճի հարվածի ձայն)։ Հայր. - Շաբո՛լա, դու սա շատ լավ արեցիր։ Շաբոլա. - Ես գրազ կգամ, որ սրանից հետո մկաններս կբռնվեն։ Ա՜խ, ա՜խ, ո՜տքս։ Հայր. - Դու մուրճը չես կարողանում լավ բռնել, դե լավ, մի փոքր հանգստացի՛ր։ Շաբոլան նստեց ստվերում։ Հեռվից նա կապիկի ձայն լսեց։ Իր հայրը շարունակում էր խրճիթներ պատրաստել Հարավային Աֆրիկայում։ Արդյոք դրանք այնքան լավը կլինե՞ն, որքան միսիոներական դպրոցի գյուղում։ Հայր. - Շաբո՛լա, գործի՛ անցիր։ Շատ հաճելի էր հայրիկին օգնելը, բայց նա նախընտրում էր դպրոց հաճախել։ Հաջորդ առավոտյան՝ համեղ նախաճաշից հետո, նա գնաց դպրոց։ Նա սիրում էր, երբ Զիմբաբեի լեզվով ուսուցչին դիմում էին այսպես՝ ումֆունդիս։ Բոլոր երեխաները սիրում էին նրան։ Շաբոլան շատ էր սիրում կրոնի դասերը։ Այնտեղ մի փոքր տղա կար՝ սև գանգուր մազերով, ով հատկապես շատ ուշադիր էր լսում։ Ուսուցիչ. - Մի փոքրիկ չարաճճի գառնուկ փախավ և մոլորվեց։ Հովիվը թողեց իր մնացած գառներին և գնաց այն մեկին փնտրելու, մինչև կգտներ։ Նա դուրս բերեց գառնուկին փշերի միջից և իր ձեռքերի վրա տուն տարավ։ Տեր Հիսուսը Բարի Հովիվ է։ Նա Երկնքից երկիր եկավ, որ փնտրի նրանց, ովքեր մոլորված են։ Շաբոլա. - Ումֆունդի՛ս, ես նույնպես մոլորված գառնուկ եմ, Հիսուսն ինձ էլ է՞ փնտրում։ Ուսուցիչ. - Այո՛, Նա փնտրում է քեզ, քանի որ սիրում է քեզ։ Դու կարող ես նրան ասել, երբ ցանկանաս Նրան պատկանել։ Մի օր Շաբոլան դասի չգնաց։ Նա առավոտյան ուզում էր դուրս գալ անկողնուց, բայց բարձր ջերմություն և գլխապտույտ ուներ։ Մայրիկ. - Շաբո՛լա, դու բարձր ջերմություն ունես, հիմա կախարդ-բժշկին կկանչեմ։ Շաբոլա. (տկար ձայնով)։ - Նա չի՛ կարող օգնել։ Շաբոլան շատ հիվանդ էր և դժվարանում էր խոսել։ Կիրակի օրը նրա ուսուցչուհին այցելեց նրան։ Ուսուցիչ. - Շաբո՛լա, դու շատ հիվանդ ես, իսկ պատրա՞ստ ես մահանալուն, եթե հիմա լինի ժամանակը։ Շաբոլա. - Տեր Հիսուսը իմ Բարի Հովիվն է. Նա ինձ շուտով Երկինք է տանելու։ Շաբոլան փակեց աչքերը և այլևս չբացեց։ Նրա հուղարկավորության ժամանակ ումֆունդիսը Բարի Հովիվի մասին էր պատմում։ Հանկարծ տղայի հայրը ծունկի իջավ փոքրիկ դագաղի կողքին և աղոթեց. Հայրիկ. - Տե՛ր Հիսուս, հիմա Շաբոլան Քեզ մոտ է. նա իրեն այդտեղ լավ է զգում։ Ես նույնպես ուզում եմ Քեզ պատկանել, ներիր իմ մեքերը և դարձի՛ր իմ Բարի Հովիվը։ Ումֆունդի՛ս, ես այլևս այդքան տխուր չեմ, ինչպես առաջ, քանի որ հիմա գիտեմ՝ մի օր Երկնքում նորից հանդիպելու եմ Շաբոլային։ Հերոսներ՝ հեղինակ, հայրիկ, մայրիկ, Շաբոլա, ուսուցչուհի։ © Copyright: CEF Germany |