STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 130 (God is love) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
130. Աստված սեր էԱղջիկ. - Կամի նո աի կաշիկոշի։ Տղա. - Եվո դա սլավիտ։ Բոգ եստ լյուբով։ Աղջիկ. - Ալլահ մահաբբե, հուա քաման յուհըբբաք։ Մի՛ անհանգստացիր, ճիշտ ես լսում։ Բարի գալուստ լեզուների մեր փոքրիկ դպրոց։ Միացի՛ր մեզ։ Երեք րոպեում դու տարբեր լեզուներով աշխարհի ամենակարևոր նախադասությունը կսովորես։ Իսկ ո՞րն է այս ամենակարևոր նախադասությունը։ Ես ուրախությամբ կասեմ քեզ պատասխանը։ Աստված սեր է և քեզ նույնպես սիրում է։ Պատկերացրու՝ մեծ և ամենակարող Աստվածը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, սիրում է քեզ։ Դու դրանում համոզվում ես, քանի որ Նա Իր միակ Որդուն ուղարկեց աշխարհ, որ վճարի քո մեղքի գինը և քո փոխարեն մահանա։ Նա արեց դա, որ կարողանաս Իր և Աստծո հետ հաղորդակցվել և՛ երկրի վրա, և՛ Երկնքում։ Աստծո սերը մեծ է և երբեք չի վերջանում, դրա համար էլ դու կարող ես ասել։ «Աստված սեր է. Նա քեզ նույնպես սիրում է»։ Աֆրիկայի լեզուներից մեկով սա այսպես է հնչում։ Երգ. "Hatala sinta, to toto domini ..." (wav-Datei enclosed)։ Կուզե՞ս աշխարհի ամենակարևոր նախադասությունը գերմաներենով նույնպես սովորել։ Երգ. "Gott ist die Liebe ..." (wav-Datei enclosed)։ Սա ճշմարտություն է։ Աստվածաշունչն ասում է։ «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16)։ Աստված քեզ շատ է սիրում. սա իրոք ճշմարտություն է։ Դրա համար էլ կարող ես նախադասության մեջ քո անունը դնել այսպես. Հերմինե. «Որովհետև Աստված այնպես սիրեց Հերմինեին, որ Իր միածին Որդուն տվեց, որ Հերմինեն Նրան հավատա ու չկորչի, այլ Հերմինեն հավիտենական կյանք ունենա»։ Աստված սիրում է բոլոր երեխաներին։ Կարևոր չէ, թե ինչ լեզվով են նրանք խոսում, կամ թե ինչ գույնի մաշկ ունեն։ Ունե՞ս ընկերներ կամ դասընկերներ, որոնք սրա մասին արդեն գիտեն։ Պատմի՛ր նրանց և ասա՛ լեզուների մեր փոքրիկ դպրոցի մասին, որ նրանք նույնպես լսեն։ Հիմա դու կլսես նախադասությունը թուրքերենով։ Երգ. "Allah, sevgidir, Kurtaricimdir..." (wav-Datei enclosed)։ Հիշի՛ր, որ Աստված սեր է, և Նա քեզ նույնպես սիրում է։ Եթե ուզում ես ավելին իմանալ Աստծո սիրո մասին, գրի՛ր ինձ։ Հերոսներ՝ հեղինակ, աղջիկ, տղա, Հերմինե։ © Copyright: CEF Germany |