Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 128 (No more thirst)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

128. Այլևս ոչ մի ծարավ


Քաղաքի մարդիկ մշտապես արհամարհում էին նրան։

Սամարացի կին. - Նրանք բոլորը ինձ մատով են ցույց տալիս, կարծես թե իրենց կյանքում ամեն բան կատարյալ է։ Ես հույս ունեմ, որ երբ գնամ ջրհորից ջուր քաշելու, ոչ ոքի չեմ տեսնի։ (Քարե ճանապարհով քայլելու ձայն)։

Երեկոյան ժամը տասներկուսին կինը վերցրեց իր ջրի կուժը և դուրս եկավ քաղաքից։ Օրվա այս ժամերին, երբ արևը շատ ուժգին էր, նա ճանապարհին գրեթե ոչ ոքի չէր հանդիպում։ Սուքարի մարդիկ սովորաբար ջրհոր էին գնում առավոտյան կամ երեկոյան։

Սամարացի կին. - Օ՜, ո՛չ, այդ ո՞վ է նստած ջրհորի մոտ։

Հիսուս. - Ինձ խմելու ջո՛ւր տուր։

Սամարացի կին. - Ինչո՞ւ ես ինձ հետ խոսում, դու հրեա ես, իսկ ես՝ սամարացի կին։

Օտարականը չգիտե՞ր, որ հրեաները չէին շփվում սամարացիների հետ, քանի որ նրանք պաշտում էին կուռքերի և ամուսնանում օտարականների հետ։ Նա գիտեր դրա մասին, սակայն նա երբեք չէր արհամարհում ուրիշներին։ Ո՛չ Նա. Հիսուսը տարբեր էր։

Հիսուս. - Եթե իմանայիր, թե ով եմ Ես, Ինձնից կենդանի ջուր կուզեիր, և Ես քեզ կտայի։

Սամարացի կին. - Ինչպե՞ս պետք է ջուր հանես։ ջրհորը շատ խորն է։

Հիսուս. - Ով որ խմի այս ջրից, նորից կծարավի, իսկ Իմ տված ջուրը խմելուց հետո երբեք չե՛ս ծարավի։

Մեր սրտի ցանկությունները ծարավ լինելու պես են։ Երբ կատարվում են, նոր ցանկություններ են առաջ գալիս և այդպես շարունակ։ Սիրտը երբեք գոհունակ չէ, ծարավը երբեք հագեցած չէ։ Ոչ մի լավ փորձառություն, ոչ մի սպորտային մրցանակ, ոչ մի լավ ընկեր չի կարող հագեցնել այս ծարավը։ Այս կյանքի ծարավը կարող է միայն Նրա միջոցով հագեցնել, Ով նստած էր ջրհորի մոտ։ Կինը զգաց դա։

Սամարացի կին. - Տո՛ւր ինձ այդ ջրից, և ես այլևս կարիք չեմ ունենա այս ջրհոր գալու։

Հիսուս. - Գնա՛ և կանչի՛ր քո ամուսնուն։

Սամարացի կին. - Ես ամուսնացած չեմ։

Հիսուս. - Գիտե՛մ, դու հինգ ամուսին ես ունեցել, իսկ ում հետ, որ հիմա ապրում ես, քո ամուսինը չէ։

Հիսուսն ամեն բան գիտեր նրա մասին և չէր անտեսում սամարացուն։

Սամարացի կին. - Ես գիտեմ, որ Աստված խոստացած Փրկչին է ուղարկելու։

Հիսուս. - Նա Ես եմ։

Հիսուսը նրա մեղքերը ներեց և նոր, գոհունակ սիրտ տվեց։ Կինը, ուրախությամբ լեցուն, լցրեց իր կուժը և վազեց քաղաք։

Նա շատերին կանչեց, որ գնան Հիսուսի մոտ։

Իսկ ես քեզ եմ հրավիրում, որ գաս Հիսուսի մոտ։ Այնուհետև դու էլ կարող ես ասել այն, ինչ ասացին Սուքարի բնակիչները։

Երեխա. - Հիմա ես հավատում եմ Հիսուսին, բայց ոչ նրա համար, որ դու ասացիր մեզ, այլ քանի որ ինքս տեսա Հիսուսին։ Նա իրապես աշխարհի Փրկիչն է։


Հերոսներ՝ հեղինակ, սամարացի կին, Հիսուս, երեխա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:01 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)