STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 121 (Tracks in the snow 5) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
121. Հետքեր ձյան վրա 5Անետը գիրք էր կարդում, բայց ընդհանրապես չէր կարողանում կենտրոնանալ։ Անետ. - Տատի՛կ, ես գնում եմ քնելու, բարի գիշե՛ր։ Բայց նա չգնաց իր սենյակ, այլ փոխարենը դուրս գնաց՝ հաստ ձյան վրայով քայլելու։ Նա արդեն շատ էր հեռացել տանից, երբ սայթաքեց և ոտքն այնպես ոլորեց, որ չէր կարողանում քայլել։ Անետ (լաց լինելով). - Հիմա ի՞նչ պետք է անեմ, ես կսառչեմ, մինչև ինչ-որ մեկը գտնի ինձ։ Նա նստեց ձյան մեջ և սկսեց լաց լինել։ Աստղերը շողում էին երկնքում։ Անետը վեր նայեց։ Արդյոք Աստված նրան այդ իրավիճակից կազատի՞, թեև նա շատ վատ էր վարվել Լուկասի հետ։ Նա դահուկների սահելու ձայն լսեց։ Անետ. - Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, Լուկա՞ս, այդ դո՞ւ ես։ Խնդրում եմ օգնի՛ր ինձ, ոտքս ոլորվել է։ Լուկաս. - Ես սահնակ կբերեմ, ահա՛, վերցրո՛ւ բաճկոնս, մինչև վերադառնամ։ Հետո նա նորից միայնակ էր, նա իր ամբողջ սրտով աղոթեց։ Անետ. - Սիրելի՛ Տեր Հիսուս, ես մեղավոր եմ և Քո կարիքն ունեմ։ Խնդրում եմ ների՛ր իմ բոլոր մեղքերը։ Ես ուզում եմ Քո զավակը դառնալ, բայց ոչ նրա համար, որ վատ իրավիճակում եմ։ Ամեն։ Լուկասը սահնակով և ծածկոցներով վերադարձավ։ Անետ. - Լուկա՛ս, ես քեզ մի բան պետք է ասեմ։ Ե՛ս եմ կոտրել քո ձին։ Հիսուսը ներել է ինձ, խնդրում եմ դո՛ւ էլ ինձ ներիր, ես քեզ այլևս չե՛մ ատում։ Լուկաս. - Ես մտածում էի, որ դա դու ես եղել։ Շնորհակալ եմ, որ ասացիր, ես ներում եմ քեզ։ Անետը ապահով տուն հասավ, և Լուկասը կողքի սենյակում աղոթեց։ Լուկաս. - Տե՛ր Հիսուս, խնդրում եմ ինձ մի՛տք տուր, որ ապացուցեմ Անետին, թե ինչքան վատ եմ ինձ զգում Դանիի հետ կատարվածի համար։ Եվ նա հիշեց այն բժշկի մասին, ով քաղաքում էր։ Արդյոք նա կարո՞ղ էր Դանիի ոտքը վերականգնել։ Գիշերվա կեսին ձնամրրկի միջով Լուկասը համարձակվեց դահուկավարել դեպի քաղաք։ Նա շատ հոգնած, բայց ապահով հասավ, չնայած դա շատ վտանգավոր քայլ էր։ Սակայն իրոք արժեր անել դա։ Բժիշկը ցանկացավ օգնել նրան։ Դանին պետք է երկար ժամանակ մնար հիվանդանոցում, բայց ի վերջո նա տուն վերադարձավ, որտեղ մեծ ուրախություն էր տիրում։ Նա կրկին կարողանում էր քայլել։ Լուկասին հրավիրեցին իրենց տուն։ Նրա դեմքը պայծառացավ, երբ տեսավ Դանիին առանց ձեռնափայտի քայլելիս։ Բժիշկ. - Դանի՛, պետք է շնորհակալություն հայտնես Լուկասին, քանի որ նա իր կյանքը վտանգեց՝ այստեղ գալու ճանապարհին։ Լուկաս. - Ես դա միայնակ չե՛մ արել։ Հիսուսն ինձ միտքը տվեց և օգնեց, որ անեմ դա։ Եվ լեռներում գտնվող իր ծեր բարեկամը վճարեց ամեն բանի համար, բայց դա մնաց Լուկասի գաղտնիքը։ Հերոսներ՝ հեղինակ, Անետ, Լուկաս, բժիշկ։ © Copyright: CEF Germany |