STORIES for CHILDREN by Sister Farida(www.wol-children.net) |
|
Home عربي |
Home -- Armenian -- Perform a PLAY -- 122 (Peter’s life in danger) This page in: -- Albanian -- Arabic? -- ARMENIAN -- Aymara -- Azeri -- Bengali -- Bulgarian -- Cebuano -- Chinese -- English -- Farsi -- French -- Fulfulde -- German -- Greek -- Guarani -- Hebrew -- Hindi -- Indonesian -- Italian -- Japanese -- Kazakh -- Korean -- Kyrgyz -- Macedonian -- Malayalam? -- Platt (Low German) -- Portuguese -- Punjabi -- Quechua -- Romanian -- Russian -- Serbian -- Slovene -- Spanish-AM -- Spanish-ES -- Swedish -- Swiss German? -- Tamil -- Turkish -- Ukrainian -- Urdu -- Uzbek
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար
122. Պետրոսի կյանքը վտանգված էԵրկար ժամանակ էր, ինչ լույսերն անջատվել էին, բայց Մարիամի տանը դեռևս լույս էր վառվում։ նա հյուրեր ուներ։ Պատճառը շատ տխուր էր։ Պետրոսը բանտում էր։ Նա խոսել էր Հիսուսի մասին, և Հերովդես թագավորի համար դա սարսափելի հանցանք էր։ Արդոք սա Պետրոսի վերջին գիշե՞րն էր լինելու։ Նրա ընկերները չէին կորցնում իրենց հույսը, քանի որ Աստված կարող է հրաշքներ գործել։ Նրանք օր ու գիշեր աղոթում էին։ Կին. - Տե՛ր Հիսուս, խնդրում եմ չթողնես Պետրոսը մահանա։ Տղամարդ. - Դու կարող ես հրաշքներ գործել, մենք վստահում ենք Քեզ։ Իսկ Պետրո՞սը։ Տեսնե՞նք, թե ինչ է կատարվում բանտում։ Աստվածաշունչը պատուհանի պես է, որի միջոցով կարող ենք տեսնել, թե շատ տարիներ առաջ մարդիկ ինչպես են ապրել Հիսուսի հետ։ Տղա. - Պետրոսը քնա՛ծ է։ Ինչպե՞ս կարող էր նա իր մահապատժից մի գիշեր առաջ քնել։ Աղջիկ. - Նրան շղթաներով կապել են երկու պահակներից։ Տղա. - Եվ երկուսն էլ կանգած են դռան առաջ։ Պետրոսի կյանքը վտանգի մեջ էր, և իր ընկերներն անդադար աղոթում էին նրա համար։ Բայց նրանք չէին կարող պատկերացնել, թե իր բանտախցում այդ գիշեր ինչ է տեղի ունենալու։ Հանկարծ ամեն բան պայծառացավ, և մի հրեշտակ կանգնեց Պետրոսի կողքին։ Հրեշտակ. - Պետրո՛ս, վե՛ր կաց, հագի՛ր կոշիկներդ, վերցրո՛ւ հանդերձներդ և արի՛ ինձ հետ։ Պետրոսը քայլում էր հրեշտակի հետևից, կարծես երազ լիներ։ Նա ոչ մի շղթայով կապված չէր և ոչ մի պահակ չէր նկատում նրա շարժումը։ Բանտի հսկայական երկաթե դարպասը բացվեց անտեսանելի ձեռքով, ապա հրեշտակն անհետացավ։ Աստված կարող է հրաշքներ գործել։ Պետրոս. - Ես ազա՛տ եմ։ Աստված հրեշտակ ուղարկեց, որ փրկի ինձ Հերովդեսից։ Պետրոսը վազեց դեպի Մարիամի տուն։ (Դռան թակոց)։ Հռովդե. - Ո՞վ է։ Պետրոս. - Պետրո՛սն է։ Հռովդեն այնքան ուրախացավ նրա ձայնը լսելուց, որ մոռացավ դուռը փակել և իսկույն վազեց մյուսների մոտ։ Հռովդե. - Պետրոսը կանգած է դռան առջև։ Տղամարդ. - Խե՞նթ ես։ անհնա՛ր է։ Հռովդե. - Ճի՛շտ եմ ասում, ես ճանաչեցի նրա ձայնը։ (Դռան թակոց)։ Պետրոս. - Բացե՛ք։ Տղամարդ. - Սա իրո՛ք ինքն է։ Աստված հրաշք է կատարել։ (Դուռը բացվելու ձայն)։ Կին. - Պետրո՛ս, ինչպե՞ս ես դուրս եկել բանտից։ Պետրոսն իր ընկերներին ամեն բան պատմեց։ Աստված կարող է հրաշքներ կատարել և պատասխանել աղոթքներին այնպիսի ձևով, որ կզարմացնի մեզ։ Մինչ օրս Նա տարբեր հրաշքներ է կատարում։ Վստահի՛ր նրան։ Հերոսներ՝ հեղինակ, կին, տղամարդ, տղա, աղջիկ, հրեշտակ, Պետրոս, Հռովդե։ © Copyright: CEF Germany |