STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 122 (Peter’s life in danger)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

122. Պետրոսի կյանքը վտանգված է


Երկար ժամանակ էր, ինչ լույսերն անջատվել էին, բայց Մարիամի տանը դեռևս լույս էր վառվում։ նա հյուրեր ուներ։ Պատճառը շատ տխուր էր։ Պետրոսը բանտում էր։ Նա խոսել էր Հիսուսի մասին, և Հերովդես թագավորի համար դա սարսափելի հանցանք էր։ Արդոք սա Պետրոսի վերջին գիշե՞րն էր լինելու։ Նրա ընկերները չէին կորցնում իրենց հույսը, քանի որ Աստված կարող է հրաշքներ գործել։ Նրանք օր ու գիշեր աղոթում էին։

Կին. - Տե՛ր Հիսուս, խնդրում եմ չթողնես Պետրոսը մահանա։

Տղամարդ. - Դու կարող ես հրաշքներ գործել, մենք վստահում ենք Քեզ։

Իսկ Պետրո՞սը։ Տեսնե՞նք, թե ինչ է կատարվում բանտում։ Աստվածաշունչը պատուհանի պես է, որի միջոցով կարող ենք տեսնել, թե շատ տարիներ առաջ մարդիկ ինչպես են ապրել Հիսուսի հետ։

Տղա. - Պետրոսը քնա՛ծ է։ Ինչպե՞ս կարող էր նա իր մահապատժից մի գիշեր առաջ քնել։

Աղջիկ. - Նրան շղթաներով կապել են երկու պահակներից։

Տղա. - Եվ երկուսն էլ կանգած են դռան առաջ։

Պետրոսի կյանքը վտանգի մեջ էր, և իր ընկերներն անդադար աղոթում էին նրա համար։ Բայց նրանք չէին կարող պատկերացնել, թե իր բանտախցում այդ գիշեր ինչ է տեղի ունենալու։

Հանկարծ ամեն բան պայծառացավ, և մի հրեշտակ կանգնեց Պետրոսի կողքին։

Հրեշտակ. - Պետրո՛ս, վե՛ր կաց, հագի՛ր կոշիկներդ, վերցրո՛ւ հանդերձներդ և արի՛ ինձ հետ։

Պետրոսը քայլում էր հրեշտակի հետևից, կարծես երազ լիներ։ Նա ոչ մի շղթայով կապված չէր և ոչ մի պահակ չէր նկատում նրա շարժումը։ Բանտի հսկայական երկաթե դարպասը բացվեց անտեսանելի ձեռքով, ապա հրեշտակն անհետացավ։ Աստված կարող է հրաշքներ գործել։

Պետրոս. - Ես ազա՛տ եմ։ Աստված հրեշտակ ուղարկեց, որ փրկի ինձ Հերովդեսից։

Պետրոսը վազեց դեպի Մարիամի տուն։ (Դռան թակոց)։

Հռովդե. - Ո՞վ է։

Պետրոս. - Պետրո՛սն է։

Հռովդեն այնքան ուրախացավ նրա ձայնը լսելուց, որ մոռացավ դուռը փակել և իսկույն վազեց մյուսների մոտ։

Հռովդե. - Պետրոսը կանգած է դռան առջև։

Տղամարդ. - Խե՞նթ ես։ անհնա՛ր է։

Հռովդե. - Ճի՛շտ եմ ասում, ես ճանաչեցի նրա ձայնը։ (Դռան թակոց)։

Պետրոս. - Բացե՛ք։

Տղամարդ. - Սա իրո՛ք ինքն է։ Աստված հրաշք է կատարել։

(Դուռը բացվելու ձայն)։

Կին. - Պետրո՛ս, ինչպե՞ս ես դուրս եկել բանտից։

Պետրոսն իր ընկերներին ամեն բան պատմեց։

Աստված կարող է հրաշքներ կատարել և պատասխանել աղոթքներին այնպիսի ձևով, որ կզարմացնի մեզ։

Մինչ օրս Նա տարբեր հրաշքներ է կատարում։ Վստահի՛ր նրան։


Հերոսներ՝ հեղինակ, կին, տղամարդ, տղա, աղջիկ, հրեշտակ, Պետրոս, Հռովդե։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 02:00 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)