STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 123 (The runaway)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

123. Փախուստի ճանապարհը


Նա վազեց նեղ ճանապարհով, սայթաքեց քարերի վրա և ոտքերը քերծեց փշերի մեջ։

Ոնեսիմոս (հևալով). - Ես պետք է հեռու փախչեմ։ Արդեն համբերությանս բաժակը լցվել է։ Ես ամեն օր աշխատելու ցանկություն չունեմ։ Ես նոր կյանք եմ պատրաստվում սկսել հեռու-հեռու այստեղից, բայց ես պետք է շատ զգույշ լինեմ, որ չբռնվեմ։

Ծառաների փախուստը շատ դաժանորեն էր պատժվում. կա՛մ նրանց մարմնի որևէ հատվածում կրակով թրծված երկաթով նշան էին անում, կա՛մ դառնում էին վայրի կենդանիների կեր։ Այս միտքը Ոնեսիմոսին ստիպում էր ավելի արագ վազել։

Իր անունը նշանակում էր պիտանի։ Արդյոք այս անունը համապատասխա՞ն է մեկին, ով գողություն է արել և հեռացել։

Նա երազում էր օտար երկրում նոր կյանքի մասին։ Նա ուզում էր թաքնվել Հռոմում, բայց ո՞վ կմտածեր, որ այդ մեծ քաղաքում Ոնեսիմոսը կհանդիպեր իր տիրոջ ընկերոջը։

Պողոս. - Այսպե՛ս, այսպե՛ս, դու փախել ես։

Ոնեսիմոս. - Ես այս կյանքից ուրիշ բան եմ ուզում և չեմ ցանկանում այլևս ծառա լինել։

Պողոս. - Ե՞վ, ուրա՞խ ես քո նոր կյանքից։

Ոնեսիմոս. - Իրականում ես ամբողջովին այլ կերպ էի պատկերացնում։ Երանի՜ չփախչեի։ Եվ գումարի խնդիր նույնպես կա․ կարծում եմ այդքան էլ վատ պայմաններում չէի ապրում նախկինում։

Պողոս. - Ոնեսիմո՛ս, դու նոր կյանքը սխալ վայրում ես փնտրում։

Այնտեղ՝ Հռոմում, Ոնեսիմոսը հասկացավ, որ միայն Հիսուսով կարող է մարդը նոր կյանք գտնել, քանի որ Նա ներում է մեր մեղքերը և մեզ նորոգում է։ Երբևէ երազե՞լ ես ամեն բան նորից սկսելու մասին։ Հիսուսը քեզ նոր կյանք կտա։ Նա տալիս է յուրաքանչյուրին, ով խոստովանում է իր մեղքը և վստահում է Իրեն։

Ոնեսիմոսը ունեցավ այս նոր կյանքը, բայց ո՞րն էր հաջորդ քայլը։

Պողոս. - Լավագույն քայլը կլինի, եթե վերադառնաս քո տիրոջ՝ Փիլիմոնի մոտ։

Ոնեսիմոս. - Վերադառնա՞լ, այնտե՞ղ։

Պողոս. - Մի՛ մտահոգվիր։ ես նամակ կգրեմ քեզ համար, որ նրան տաս։ Նա իմ ընկերն է, և նա սիրում է Հիսուսին ու քեզ պատրաստակամորեն հետ կընդունի։

Եվ, իհարկե, Ոնեսիմոսը վերադարձավ։

Փիլիմոն. - Դու նորից այստեղ ես։ Մենք քեզ էինք փնտրում։

Ոնեսիմոս. - Ես այս նամակը քեզ համար եմ բերել։

Փիլիմոն. - «Սիրելի՛ Փիլիմոն, ես Ոնեսիմոսին հետ եմ ուղարկում։ Նա Հիսուսի հետ նոր կյանք է սկսել։ Եթե նա ինչ-որ բան փչացրել է, ես կվճարեմ, և ամեն բան կկարգավորվի»։

Ոնեսիմոսը ջերմությամբ հետ ընդունվեց և ուրախությամբ մնաց Փիլիմոնի մոտ։ Հիսուսի միջոցով նա նոր կյանք ունեցավ հին միջավայրում։


Հերոսներ՝ հեղինակ, Ոնեսիմոս, Պողոս, Փիլիմոն։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 09:55 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)