Home
Links
Contact
About us
Impressum
Site Map


YouTube Links
App Download


WATERS OF LIFE
WoL AUDIO


عربي
Aymara
Azərbaycanca
Bahasa Indones.
বাংলা
Български
Cebuano
Deutsch
Ελληνικά
English
Español-AM
Español-ES
فارسی
Français
Fulfulde
Gjuha shqipe
Guarani
հայերեն
한국어
עברית
हिन्दी
Italiano
Қазақша
Кыргызча
Македонски
മലയാളം
日本語
O‘zbek
Plattdüütsch
Português
پن٘جابی
Quechua
Română
Русский
Schwyzerdütsch
Srpski/Српски
Slovenščina
Svenska
தமிழ்
Türkçe
Українська
اردو
中文

Home -- Armenian -- Perform a PLAY -- 120 (The newcomer 4)

Previous Piece -- Next Piece

ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐ – ներկայացրո՛ւ սա ուրիշ երեխաների!
Թողարկումներ երեխաների համար

120. Նորեկը 4


Լուկասը ցնցված էր։ իր ձեռքի լավագույն աշխատանքը մասերի բաժանված ընկած էր գետնին։ Հիմա նա երբեք չէր կարող հաղթել մրցանակը։ Լուկասն ուզում էր ապացուցել մյուսներին, որ նա երբեմն լավը կարող է լինել, բայց հիմա նրա աշխատանքը ոչնչացված էր։

Լուկասը Անետին էր կասկածում, սակայն չէր կարող ապացուցել դա։

Այժմ նա ավելի հաճախ էր բարձրանում իրենց տան մոտ գտնվող շվեյցարական լեռները. նա հաճախ միայնակ նստում էր և ինչ-որ բան էր քանդակում։

Տղամարդ. - Տղա՛ս, դու լավ քանդակագործ ես երևում։

Լուկասը ցնցված իր շուրջը նայեց. դա պետք է, որ այդ ծեր մարդը լիներ, ով միայնակ ապրում էր խրճիթում։ Տղամարդու ընկերական աչքերը շահեցին Լուկասի վստահությունը։

Տղամարդ. - Արի՛ ինձ հետ, ես քեզ ցույց կտամ իմ արձանները։ (Դռան բացվելու ձայն)։

Լուկաս. - Հիանալի է, դո՞ւք եք այս բոլոր արձանները պատրաստել։

Տղամարդ. - Մի օր դու նույնպես կկարողանաս այսպես քանդակել, միգուցե ընկերոջդ համար։

Լուկաս. - Ես ընկերներ չունեմ։

Տղամարդ. - Դու շատ մտահոգ ես երևում, կուզե՞ս քո խնդրի մասին պատմել ինձ։

Լուկաս. - Դանին հաշմանդամ է։ Բոլորը մտածում են, թե ես եմ նրան հրել դեպի ձորը։ Բոլորն ատում են ինձ, բայց Անետն ամենաշատն է ատում, և ես նույնպես ատում եմ նրան։

Տղամարդ. - Մենք բոլորս մեր կյանքում սխալներ ենք անում, նույնիսկ ես։ Ես հսկայական պարտքեր ունեի ալկոհոլի և խաղամոլության պատճառով։ Ինձ բռնել են բանկ թալանելիս։ Իմ վերջը եկել էր։

Լուկաս. - Եվ միայնա՞կ։

Տղամարդ. - Ես մինչ օրս էլ միայնակ եմ, բայց երբ դուրս եկա բանտից, ես նոր կյանք սկսեցի Հիսուսի հետ։

Լուկաս. - Դուք բարեկամներ ունե՞ք։

Տղամարդ. - Իմ կինն այլևս ողջ չէ, իսկ երկու որդիներս կարծում են, թե մահացել եմ։ Նրանցից մեկը գործարար է, իսկ մյուսը՝ հայտնի վիրաբույժ։ Նա շատ մարդկանց է օգնում, որ կարողանան կրկին քայլել։ Հիմա նա այս քաղաքի հյուրանոցում է։

Լուկասի գլխում մտքեր էին պտտվում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի ծրագիր էր նրա մտքում։ Ծեր տղամարդը իր ձեռքը սիրալիր դրեց տղայի ուսին։

Տղամարդ. - Լուկա՛ս, դու ինձ վստահեցիր քո խնդիը։ Չե՞ս ուզում Տեր Հիսուսին պատմել սրտումդ եղած ատելության մասին և խնդրել Նրան, որ ամեն բան հարթվի։

Լուկասը չամաչեց, երբ արցունքերն աչքերից հոսեցին։ Նա Տեր Հիսուսից ներում խնդրեց, և նրա սիրտը բոլոր մեղքերից մաքրվեց։

Սա այսքան հեշտ է ոչ միայն Լուկասի, այլև քեզ համար։

Իսկ Անե՞տը։ Դու նրա մասին ավելին կիմանաս հաջորդ թողարկմանը։


Հերոսներ՝ հեղինակ, Լուկաս, տղամարդ։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on August 05, 2023, at 01:59 PM | powered by PmWiki (pmwiki-2.3.3)