STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 138 (An awful accident 1)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

138. Սարսափելի պատահար 1


Քաղաքում լարված իրավիճակ էր. ո՛չ երգ կար, ո՛ր ծիծաղ։ բոլորը վախեցած էին։

Դայակ. - Հուսով եմ, որ շուտով կավարտվի այս սարսափելի պատերազմը։

Կին. - Արդյոք Սավուղ թագավորը կհաղթի՞ թշնամուն։

Ամրոցի պատի վրայի պահապաններն առաջինն էին, որ տեսան փախչողներին։ Նա նորությունը առաջնագիծ տարավ։ Բոլորը հասկանում էին նրա դեմքից, որ լավ լուր չի բերել։

Սուրհանդակ. - Թշնամին ներխուժել է դեպի մեր առաջնային գծերը։ Սավուղ թագավոր և արքայազն Հովնաթանը սպանված են։ Փախե՜ք, փրկե՜ք ձեր կյանքը։

Բոլորը խուճապի մեջ էին, և շատերը փախան քաղաքից։

Սարսափելի օր էր, հատկապես Մեմփիբոսթեի համար։ Չնայած որ նա ընդամենը հինգ տարեկան էր, ամեն բան հասկանում էր։ Նրա հայրը՝ Հովնաթան թագավորը, մահացել էր։

Նրա հայրն այլևս չէր գնալու տուն և իր ձեռքերի մեջ չէր պահելու իրեն։ Նրա հայրն այլևս իրեն նետով ու աղեղով որսի չէր տանելու ու պատմություններ չէր պատմելու։ Մեմփիբոսթեն լաց էր լինում։ Նրան խնամում էր դայակը։

Դայակ. - Մեմփիբոսթե՛, արի՛, մենք պե՛տք է հեռանանք այստեղից։ Այլևս ժամանակ չունենք կորցնելու։

Նրանք արագ հեռացան պալատից, և ահա մի բան պատահեց։

Մեմփիբոսթե. - Ա՜խ, ա՜խ, ո՜տքս։

Մեմփիբոսթեն այնպես ընկավ, որ չէր կարողանում քայլել։ Պատկերացրու՝ այս պատահարի պատճառով նա երկու ոտքերից էլ կաղ դարձավ։ Դա նրա ամենատխուր օրն էր։ Սկզբում նրա հայրը մահացավ, իսկ հետո նրանք պետք է փախչեին, իսկ հիմա այսպիսի դեպք տեղի ունեցավ, և նա այլևս տուն էլ չուներ ապրելու։

Որոշ ժամանակ անց փախստականները հասան Լադաբար։ Այն նշանակում է «աննշան, անարժեք»։ Ինչ-որ կերպ դա համապատասխանում էր Մեմփիբոսթեին։ Հանկարծ նրա կյանքը կորցրեց իմաստը։ Անշուշտ, նա կարծում էր, որ այլևս ոչ մի բանի պիտանի չէ։

Երբեմն քեզ աննշան զգո՞ւմ ես։ Դու լավագույնը չես դասարանում, ոչ մի ռեկորդ չես կարող գրանցել սպորտում և դրա համար էլ մտածում ես, որ մնացած բոլորը ավելի լավն են ու սիրված, քան դու։

Հասկանո՞ւմ ես Մեմփիբոսթեին։ Նա երկար տարիներ այդպես ապրեց Լադաբարում։

Դավիթը նրա հայրիկի լավագույն ընկերն էր։ Երբ նա դարձավ Իսրայելի թագավորը, մտախոհ քայլում էր պալատում։

Դավիթ. - Սի՛բա, իմ ծառա՛, Սավուղի ընտանիքից դեռ ինչ-որ մեկը ո՞ղջ է։

Սիբա. - Այո՛, Հովնաթանի որդին՝ կաղ Մեմփիբոսթեն։

Դավիթ. - Որտե՞ղ է նա հիմա։

Սիբա. - Նա Լադաբարում է ապրում։

Թե ինչ էր պատրաստվում Դավիթ թագավորն անելու, կիմանաս հաջորդ թողարկմանը։


Հերոսներ՝ հեղինակ, դայակ, կին, սուրհանդակ, Մեմփիբոսթե, Դավիթ, Սիբա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 14, 2020, at 03:24 PM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)