STORIES for CHILDREN by Sister Farida

(www.wol-children.net)

Search in "Armenian":

Home -- Armenian -- Perform a PLAY -- 112 (Mirror of the truth)

Previous Piece -- Next Piece

DRAMAS -- perform them for other children!
Plays for children to perform

112. Ճշմարտության հայելին


Այսօր քանի՞ անգամ ես նայել հայելու մեջ։

Մարկը նայում էր հայելու մեջ։ Նա ցնցված էր, ջուր և օճառ օգտագործելու փոխարեն նա հայելին բարկացած գետնին գցեց։ (Ապակու կոտրվելու ձայն)։

Այս նույն ձևով էլ որոշ մարդիկ վերաբերվում են Աստվածաշնչին։ Այն հայելի է և երեխաներին ու մեծերին ցույց է տալիս, թե իրենց կյանքում ինչը ճիշտ չէ։ Եվ շատերին դա դուր չի գալիս։

Շատ տարիներ առաջ ապրում էր Երեմիա մարգարեն, ով Աստծո խոսնակն էր Իսրայելում, և նա նույն փորձառությունն ունեցավ։ Նրա պատգամները ազգի համար հայելու նման էին, բայց նրանք չէին ուզում փոխվել։ Աստված մեծապես համբերում էր նրանց հիսուն երկար տարիներ։

Աստծո ձայն. - Երե՛միա, մագաղա՛թ վերցրու և գրի՛ր այն, ինչ կասեմ քեզ։ Միգուցե այսպես մարդիկ լսեն Ինձ և փոխեն իրենց կյանքը։

Այս աշխատանքն ավարտելը ամիսներ տևեց։ Երեմիան թելադրում էր Աստծո Խոսքն իր քարտուղարին, ով էլ գրում էր յուրաքանչյուր բառը։

Երեմիա. - Բարո՛ւք, մենք վերջապես ավարտեցինք։ Դու գիտես, որ ինձ այլևս թույլ չեն տալիս տաճար մտնել, գնա՛ այնտեղ, և այս մագաղաթներն էլ քեզ հետ տար։

Միքիան լսում էր, մինչ բարձրաձայն կարդում էին մագաղաթներից։ Նա արագ գնաց թագավորական պալատ՝ փնտրելու դպիրին։

Միքիա. - Բարուքը տաճարում Աստծո Խոսքն է կարդում։ Մենք չե՛նք ապրում այնպես, ինչպես կարգն է. Աստված մեզ պատժելո՛ւ է։

Դպիր. - Այդ մարդուն մագաղաթների հետ այստե՛ղ բեր։

Բարուքը եկավ։ Աստծո Խոսքը հայելու պես էր դպիրի սրտի համար։

Դպիր. - Բարո՛ւք, ինչպե՞ս ես այս ամենը գրել։

Բարուք. - Երեմիան ինձ թելադրել է, և ես թանաքով գրել եմ այն։

Դպիր. - Մենք պետք է սրա մասին պատմենք թագավորին։ Բարո՛ւք, Երեմիայի հետ թաքնվեք։ ոչ ոք չպետք է իմանա, թե որտեղ եք։

Հովակիմ թագավորը հարմարավետ նստել էր իր պալատում՝ կրակարանի դիմաց։

Նրա կյանքում շատ բաներ կային, որոնք ճիշտ հերթականությամբ չէին, բայց նա Աստծուն չէր ուզում հնազանդվել։ Երբ նոր պարբերություն էին կարդում, նա կանգնում էր, վերցնում էր դանակը, պատռում էր մագաղաթները և նետում կրակի մեջ։ Նա այդ ամենը շարունակեց, մինչև մագաղաթներն այրվեցին։

Թաքստոցում ամեն բան երկրորդ անգամ գրվեց։

Աստծո սերը մեծ է։ Նա մեզ համար նույնպես գրել տվեց Իր Խոսքը։

Իմ խորհուրդն է քեզ. կարդա՛ Աստվածաշունչն ամեն օր։ Թո՛ւյլ տուր, որ այն փոխի քեզ։

Աստված ուզում է, որ դու լավ տեսք ունենաս, հատկապես սրտումդ։


Հերոսներ՝ հեղինակ, Երեմիա, Աստծո ձայն, դպիր, Բարուք, Միքիա։

© Copyright: CEF Germany

www.WoL-Children.net

Page last modified on March 11, 2020, at 08:53 AM | powered by PmWiki (pmwiki-2.2.109)