Home -- Armenian -- Perform a PLAY -- 111 (A promise is a promise)
111. Խոստումը խոստում է
Առաջին թշնամի. - Հանձնվե՛ք, մենք հաղթե՛լ ենք ձեզ։
Երկրորդ թշնամի. - Մի՛ հավատացեք թագավորի ասածներին, նա խաբո՛ւմ է ձեզ։
Առաջին թշնամի. - Հա՜, դուք անհաջողակներ եք, ոչ թե զինվորներ։
Երկրորդ թշնամի. - Եթե վստահեք Աստծուն, դուք կորա՛ծ եք։
Թշնամի Ասորեստանը 200 000 զինվորներով պաշարեց Երուսաղեմ քաղաքը։
Քաղաքի պատի մոտ գտնվող տղամարդիկ լուռ էին։ Եզեկիա թագավորը գիտեր, որ հնարավորություն չունի, բայց նա մի զենք ուներ, որի մասին թշնամին չգիտեր։ Մի զենք, որով միշտ հաղթում ես։
Այս զենքը զինանոցում չես կարող գտնել, սակայն նա կարողացավ գտնել այդ զենքն իր սրտում. դա Աստծո հանդեպ ունեցած հավատն է։ Ով ունի այս զենքը, երբեք կարիք չի ունենա վախենալու թշնամուց։
Եզեկիայի սուրհանդակ. - Եզե՛կիա թագավոր, ահա նամակ Սենեքերիմից։
Եզեկիա. - Մի՛ վախեցիր, Աստված մեր կողմից է, վստահի՛ր Նրան։
Եզեկիան վերցրեց նամակը, գնաց տաճար և աղոթեց։
Եզեկիա. - Տե՛ր, Դու ես իմ Աստվածը, Դու ես Թագավորը, փրկի՛ր մեզ, որ բոլորը տեսնեն, թե Դու ես կենդանի Աստվածը։
Որոշ մարդիկ կարծում են, որ երբ մարդիկ հավատում են Աստծուն, ամեն բան հեշտանում է։ Բայց Աստվածաշունչն ամենևին էլ մեզ այդպես չի սովորեցնում։ Աստված թույլ է տալիս, որ մեր կյանքում դժվարություններ լինեն։ Դրանք թեստ են՝ պարզելու, թե արդյոք վստահո՞ւմ ենք Նրան։
Եզեկիան հաջողությամբ հանձնեց թեստը, և նրան Աստված այսպես ասաց. «Ես լսեցի քո աղոթքը, թշնամին նույնիսկ մի նետ չի կարողանա նետել քաղաքի վրա»։
Իսկապե՞ս, նույնիսկ մի նե՞տ։
Հաջորդ օրը բոլորը զարմացած էին։
Տղամարդ. - Այստե՛ղ նայեք։ Թշնամին պարտվա՛ծ է։
Տղամարդ. - Ամենուր դիակներ են։ Ո՞վ է կռվել մեր թշնամու դեմ։
Աստվածաշունչը մեզ ասում է, որ Աստված գիշերը հրեշտակ ուղարկեց, և հրեշտակը թշնամու 185 000 զինվոր սպանեց։ Դրա համար էլ նույնիսկ մի նետ քաղաքի կողմը չգնաց։
Աստված անում է այն, ինչ խոստանում է։
Մենք կարող ենք ամբողջությամբ վստահել Նրան, ինչպես ասվում է Աստվածաշնչում՝ Սաղմոս 33-ի չորրորդ համարում։ «Քանի որ ՏԻՐՈՋ խոսքը ճշմարիտ է ու Նրա բոլոր գործերը ճշմարտությամբ են կատարված»։
Կարդա՛ Աստծո Խոսքը և վստահի՛ր Նրան, և դու էլ այսօր կունենաս այնպիսի փորձառություն, ինչպիսին Եզեկիան ունեցավ տարիներ առաջ։ Աստված կատարում է այն, ինչ խոստանում է։
Գրի՛ր ինձ. եթե չունես Աստվածաշունչ, ես քեզ կնվիրեմ։
Հերոսներ՝ հեղինակ, երկու թշնամի, Եզեկիա, Եզեկիայի սուրհանդակ, երկու տղամարդ։
© Copyright: CEF Germany